16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2016

Առգրավված սիգը հանձնվել է մանկատուն

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 19-23.12.2016թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության եւ հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 700.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 6 որոշում եւ հաշվարկվել 363.54հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Շիրակի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար հաշվարկվել է […]

«Անուշապուր, տարեհաց կամ պասուց դոլմա…». Սոնա Թաշչյանը մանրամասնեց/վիդեո/

«Ամանորին ավանդույթի համաձայն տարեհաց է պատրաստվում: Բարեբախտաբար դեռեւս կան ընտանիքներ, որտեղ պատրաստում են պասուց դոլմա, անուշապուր: Ես ուզում եմ, որ գաղափարը տարածվի, ինչու անուշապուր, տարեհաց կամ պասուց դոլմա: Գաղափարը տարածելով գուցե մենք ավելի ճիշտ վերաբերվենք»,-այսօր՝ դեկտեմբերի 23-ին «Հենարան» մամուլի ակումբում կրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բանահավաք Սոնյա Թաշչյանը: Բանահավաքի փոխանցմամբ՝  Ամանորի բոլոր ճաշատեսակների գաղափարը եղել […]

Դեսպանի սպանությունն ուղղված էր ռուս-թուրքական հարաբերությունների դեմ․ Պուտին

Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի սպանությունը առաջին հերթին հարձակում էր Ռուսաստանի, ռուս-թուրքական հարաբերությունների վրա։ Այդ մասին այսօր իր ամենամյա մեծ ասուլիսի ժամանակ, պատասխանելով թուրք լրագրողի հարցին, ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Ես սկզբում վերապահումով էի մոտենում այն հարցին, որ այն ժամանակ ռուսական ինքնաթիռը խոցվել էր՝առանց թուրքական ղեկավարության իմացության եւ ուղղված էր ռուս-թուրքական հարաբերությունների դեմ։ Բայց հիմա՝ դեսպանի […]

Ոչ ոք չէր հավատում, որ Թրամփը կհաղթի, բացի մեզանից․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր 12-րդ ամենամյա ասուլիսի ժամանակ անդրադարձավ նաեւ իր հանդեպ հնչած մեղադրանքներին, երբ ԱՄՆ-ից մեղադրանքներ հնչեցին, որ Պուտինն է կանգնած հակերական հարձակումների հետեւում, որոնց հետեւանքով հրապարակվել էր Հիլարի Քլինթոնի նամակագրությունը։ Բացի այդ, նրան մեղադրել էին ԱՄՆ նախագահի ընտրություններին խառնվելու մեջ։ Պուտինը նշեց, որ պարտված կողմը միշտ իր համար արդարացումներ է փնտրում։ «Ոչ ոք […]

Սեյրան Օհանյանը որևէ մեղք չունի Հայաստանում ստեղծված այս իրավիճակի համար. Վ. Դալլաքյան (վիդեո)

«Միայն միասնաբար, համախմբված ձևով կարելի է մեր երկրում խաղաղ ճանապարհով հասնել իշխանափոխության: Մենք լայն կոնսոլիդացիայի կողմնակիցն ենք, որի կողմնակիցն է նաև Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը»,-այսօր «Երրորդ հանրապետություն» կուսկացության նախագահ ընտրվելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Վիկտոր Դալլաքյանը: Պատասխանելով հարցին, թե ինչու համագումարին ներկա չէ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, Վ. Դալլաքյանը պատասխանեց, թե սա […]

Վիկտոր Դալլաքյանն ընտրվեց (վիդեո)

«Երրորդ հանրապետություն» կուսակցությունը 7-րդ համագումարի ժամանակ ընդունեց համագումարի բանաձևը: Կուսակցության փոխնախագահ Վիկտոր Դալլաքյանն ասաց, որ նկատի ունենալով այն իրողությունը, որ գործող վարչակազմը ցանկանում է վերարտադրվել, ինչը սպառնում է ազգային անվտանգությանը՝2017-ի ընտորթւունները վճռորոշ են լինելու ոչ միայն ՀՀ-ի, այլև Արցախի հետագա ճակատագրի, երկրում վարվող արատավոր քաղաքականության համար: Այս նպատակով, ըստ նրա, համայն հայությունը պիտի համախմբվի մայր […]

«Փոքր Մհեր»-ի խախտումերի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում/վիդեո/

Գլխավոր դատախազությունն ուսումնասիրել է «Փոքր Մհեր» կրթահամալիրում արձանագրված խախտումների վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումները: ՀՀ գխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրությունների շրջանակներում գրություններ են ուղարկվել ՀՀ կրթության և գիտության նախարարություն ու ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին, պահանջվել համապատասխան փաստաթղթեր և տեղեկատվություն:  Ուսումնասիրության արդյունքները  ՀՀ Կոտայքի մարզի դատախազության կողմից ուղարկվել են ՀՀ ՔԿ Կոտայքի […]

Հնարավոր է, բայց ոչ նպատակահարմար․ Պուտինը՝ The Wall Street Journal-ի լրագրողին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա ասուլիսի ժամանակ The Wall Street Journal-ի լրագրողը Պուտինին հարցրեց, թե հնարավոր են արդյոք նախագահի արտահերթ ընտրություններ։ «Ո՞ր երկրի»,- ծիծաղելով պատասխանեց Պուտինը։ Լրագրողը նշեց, որ խոսքը Ռուսաստանի մասին է, ինչին ի պատասխան՝ Պուտինը նշեց․ «Արտահերթ ընտրություններ հնարավոր են, բայց ոչ նպատակահարմար»։

Պուտինը ուշադրությամբ հետեւում է Նեմցովի սպանության գործին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամենամյա ասուլիսի ժամանակ, պատասխանելով Բորիս Նեմցովի սպանության հարցին, ասաց, որ ինքը բնականաբար հետեւում է բոլոր հնչեղ գործերին, հատկապես՝ նման սպանության գործին։ Հիշեցնենք, որ ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը սպանվեց Մոսկվայի կենտրոնում։ Անդրադառնալով Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի ձերբակալմանը՝ Պուտինը նշեց, որ նախքան դատավարության ավարտը ինչ-որ մեկնաբանություններ անելը սխալ է եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՆոյեմբերիՀունվարի