25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Առգրավված սիգը հանձնվել է մանկատուն

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 19-23.12.2016թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության եւ հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 700.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 6 որոշում եւ հաշվարկվել 363.54հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Շիրակի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար հաշվարկվել է 363.54հազ.դր.գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Գործերն հանձնվել է ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Ախուրյանի բաժին՝ իրավախախտին հայտնաբերելու համար:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել եւ առգրավվել է 199 հատ /120.0կգ / «սիգ» տեսակի տիրազուրկ թարմ ձուկ որից՝

Երեւանի տարածքային բաժնի կողմից կիրառված միջոցառումների արդյունքում առգրավվել է 112 հատ (55.0 կգ) «սիգ»  տեսակի թարմ ձուկ, ինչը հանձնվել է ՀՀ լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր,  «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն:

Լոռու տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերվել եւ առգրավվել է 87 հատ /65.0կգ/ «սիգ» տեսակի թարմ ձուկ, ինչը հանձնվել է Վանաձորի մանկատուն:

Փայտանյութի ապօրինի տեղափոխման ոլորտ

Սյունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի  որոշում:

Ջրերի պահպանության ոլորտ

Երեւանի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 200.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի 1  որոշում:

Ջրերի եւ մթնոլորտի վերահսկողության բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 200.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի 1  որոշում:

Բնապահպանական եւ բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Ներքին վերահսկողության բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:

Երեւանի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած նախորդ պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.0 մլն.դրամ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ