Ռուսաստանում ռեկորդային ջերմաստիճան է՝ մինուս 62 /ֆոտո/
Ռուսաստանում՝ Խանտի-Մանսիյսկում, ռեկորդային ջերմաստիճան է գրանցվել՝ մինուս 62։ Ջերմաստիճանի պատճառով այստեղ փակվել են բոլոր ուսումնական հաստատությունները, մարդիկ վախենում են տնից դուրս գալ։ Սակայն նույնիսկ այս պայմաններում հումորի զգացումը չեն կորցնում։ «Խոստացել են, որ տաքանալու է, դառնալու մինուս 30։ Կարելի է ասել, իսկական Ղրիմ է լինելու»,- կատակում են տեղացիները։