14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

«Ամանորը վերածվել է որովայնի խրախճանքի». Սեդրակ Մամուլյան /վիդեո/

Հայ  խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը  խորհուրդ է տալիս առաջիկա տոներին ազատվել շատի, մեծի չլսվածի  եւ չտեսնվածի գաղափարից:

Այս մասին նա մանրամասնեց այսօր՝ դեկտեմբերի 23-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

«Ամանորը վերածվել է որովայնի խրախճանքի: Մենք միանգամից մտածում ենք ինչ ուտել: Իրականում կան տոնածիսական երեւութներ: Շատ ազգեր չէ, որ ունեն պահպանված այդ համակարգը: Չեմ հանդիպել մեկ այլ ազգ, ով կերակուր պատրաստի, որ աշխարհում խաղաղություն լինի: Մեր քաշիկա կերակրատեսակը պատրաստվում է հենց այդ խորհրդով: Այն նման է հարիսային, սակայն եփելուց չեն խառնում, որ աշխարհում խաղաղություն լինի, տարին խառնակ չլինի»,-նշեց Սեդրակ Մամուլյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ