16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

«Պարտադիր չի շորերիդ վրա բնբուլ լինի, որ տարին լավ անցնի». Արամ Նիկոլյան

«Քանի որ Նոր տարին  ընտանեկան տոն է, պետք է մաքսիմալ ուրախ ու միջավայրին համապատասխան հագնված լինել, ոչ թե լավ հարդարվել ու երեկոյան զգեստ կրել»,-այսօր՝ դեկտեմբերի  23-ին «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց դիզայներ Արամ Նիկոլյանը:

«Հանդիպում ես մարդկանց որ հագնվում են տվյալ իրավիճակին ոչ համապատասխան: Հագուստի մեջ պրապորցիան շատ կարևոր դեր է խաղում:Գնահատելի են գրագետ և ոչ թե նորաձև հագուստ կրողները, որովհետև մեր ժամանակներում նորաձև հագնել ցանկացածը կարող է: Դա այնքան հեշտ է դարձել: Այսօր նորաձևության մեջ չկան կոնկրետություններ»,-ընդգծեց  Արամ Նիկոլյանը:

Նիկոլյանը նշեց, որ եկող տարին աքլորի տարի է ու դա չի նշանակում, որ հագուստի վրա կենդանակերպի այս նշանին համարժեք դետալներ պետք է լինեն.« Պարտադիր չի շորերիդ վրա բնբուլ լինի, որ տարին լավ անցնի»,-ասաց Արամ Նիկոլյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ