Քոչարյանի հետ հանդիպում չի եղել
«Ես հանդիպումներ եմ ունեցել տարբեր կուսակցությունների հետ, բայց քանի որ այդ ահնդիպումները շարունակական բնույթ են կրում ու քաղաքական կոնսուլտացիաներ են, ես զերծ կմնամ անուններ հրապարակել: Բայց կամհամախմբման ու լայն կոնսոլիդացիայի հնարավորություն, որին դուք առաջիկայում ականատես կլինեք»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Երրորդ հանրապետություն» կուսակցության նորընտիր նախագահ Վիկտոր Դալլաքյանը: Վերջինիս համոզմամբ` այս խորհրդարանական ընտրություններն էլ են իշխանությունների կողմից կեղծվելու, և ընդդիմադիրներն ամեն ինչ պիտի անեն
` դրա դեմ պայքարելու համար.
Հարցին, թե բացառում է Գագիկ Ծառուկյանի հետ համագործակցությունը, նա պատասխանեց. «Գագիկ Ծառուկյանի վերադարձի հետ կապված հարցադրմանը կանդրադառնալ այն դեպքում, եթե պարոն Ծառուկյանի կողմից կլինի կոնկրետ հայտարարություն քաղաքականություն վերադառնալու վերաբերյալ: Ես աննպատակահարմար կհամարեի տեղի չունեցած իրադարձության վերաբերյալ գնահատականներ տալ»:
Ինչ վերաբերում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցելու, ավելի ճիշտ` հենց Քոչարյանի կողմից ուղղորդվելու վերաբերյալ լուրերին, ապա Վ. Դալլաքյանն ասաց, որ երկրորդ նախագահի հետ հանդիպում չի եղել: