26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՏՀՏ-ն կարող է հանդիսանալ այն լոկոմոտիվը, որը կփոխի եւ´ տնտեսությունը, եւ´ միջավայրը, եւ´ մշակույթը. վարչապետ

ՏՀՏ-ն կարող է հանդիսանալ այն լոկոմոտիվը, որը կփոխի եւ´ տնտեսությունը, եւ´ միջավայրը, եւ´ մշակույթը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 23-ին, տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) բնագավառի զարգացման վերաբերյալ կառավարությունում կայացած հերթական քննարկման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Վարչապետին մանրամասներ են ներկայացվել ՏՀՏ ոլորտի կարճաժամկետ եւ երկարաժամկետ զարգացման վերաբերյալ առաջարկությունների ամփոփման եւ ծրագրերի մշակման ընթացքի մասին: Տեղեկացվել է, որ այժմ այս ուղղությամբ քննարկումներ են ընթանում շահագրգիռ գերատեսչությունների եւ ոլորտի ներկայացուցիչների համատեղ աշխատանքային խմբի շրջանակում:

 Կարեն Կարապետյանը կարեւորել է պետություն-մասնավոր հատված համագործակցությունը ոլորտի առաջընթացը հաջողելու գործում եւ ՏՀՏ ներկայացուցիչների նման մտածելակերպ, քաղաքացիական դիրքորոշում  ունեցող մարդկանց թվի ավելացումը: «Ես ձեզ հետ շատ մեծ հույսեր եմ կապում. դուք կարող եք հանդիսանալ այն լոկոմոտիվը, որը կփոխի եւ´ տնտեսությունը, եւ´ միջավայրը, եւ´ մշակույթը», – նշել է կառավարության ղեկավարը եւ պատրաստակամություն հայտնել օժանդակել կառուցողական բոլոր նախաձեռնություններին:

Նախատեսվում է 2017 թ. հունվարի կեսերին վարչապետին ներկայացնել աշխատանքների արդյունքները եւ առարկայական ծրագրերի փաթեթ՝ կոնկրետ միջոցառումներով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ