16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ոչ ոք չէր հավատում, որ Թրամփը կհաղթի, բացի մեզանից․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր 12-րդ ամենամյա ասուլիսի ժամանակ անդրադարձավ նաեւ իր հանդեպ հնչած մեղադրանքներին, երբ ԱՄՆ-ից մեղադրանքներ հնչեցին, որ Պուտինն է կանգնած հակերական հարձակումների հետեւում, որոնց հետեւանքով հրապարակվել էր Հիլարի Քլինթոնի նամակագրությունը։ Բացի այդ, նրան մեղադրել էին ԱՄՆ նախագահի ընտրություններին խառնվելու մեջ։

Պուտինը նշեց, որ պարտված կողմը միշտ իր համար արդարացումներ է փնտրում։

«Ոչ ոք չգիտի, թե այդ ինչ հակերական հարձակումներ են, ովքեր են արել։ Եւ իրականում խնդիրն այն չէ, թե ով է կանգնած այդ հարձակումների հետեւում, այլ այն, որ հակերները մարդկանց ցույց տվեցին իրականությունը։ Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելուն, ապա, ինչպես արդեն նշեցի, պարտված կողմը միշտ արդարացում է փնտրում։ Այդ հակերները ցույց տվեցին, թե Դեմոկրատական կուսակցությունը ինչպիսի մանիպուլիացիաներ են արել հասարակական կարծիքի հետ։ Դրանից հետո կուսակցության ազգային կոմիտետի ղեկավարը հրաժարական տվեց, ինչը նշանակում է, որ հրապարակված ինֆորմացիան ճշմարիտ էր»,- ասաց նա։

Պուտինն անդրադարձավ նաեւ Թրամփի հաղթանակին, նշելով, որ ոչ ոք չէր հավատում, որ նա կհաղթի, բացի իրենցից։

Պուտինը նշեց նաեւ, որ դեմոկրատները փորձում են իրենց բոլոր ձախողումները բարդել արտաքին գործոնների վրա եւ հիշեցրեց, որ դեմոկրատները չեն ստացել մեծամասնություն նաև Կոնգրեսի երկու պալատներում:

«Թրամփի օգտին հրաժարվել է քվեարկել երկու ընտրիչ, իսկ Քլինթոնի օգտին՝ չորս: Բոլոր ճակատներում պարտվել են։ Մենք գիտենք, որ ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունը պարտվել է ոչ միայն նախագահական ընտրություններում, այլև Կոնգրեսի ընտրություններում, որտեղ հանրապետականները մեծամասնություն ունեն: Դրա համար նո՞ւյնպես մենք ենք մեղավոր: Այդ ամենը խոսում է այն մասին, որ ներկայիս վարչակազմը համակարգային խնդիրներ ունի»,- հայտարարել է ՌԴ նախագահը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ