Իրանի նախագահը կայցելի Հայաստան

Իրանի նախագահ Հասան Ռոհանին դեկտեմբերի 21-ին կայցելի Հայաստան։ Ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը, Ռոհանիի այցի նպատակն է խորացնել երկու երկրների հարաբերությունները տարբեր ոլորտներում։ Իրանի նախագահի այցի շրջանակներում Հայաստանն ու Իրանը նախատեսում են ստորագրել երկկողմ համագործակցությանը վերաբերող համաձայնագիր, ինչպես նաև, ըստ իրանական կողմի, նախատեսվում է նաև Երևանում անցկացնել բիզնես համաժողով։ Հայաստանից Իրանի նախագահը մեկնելու է Ղազախստան, ապա Ղրղըզստան։