04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Սեյրան Օհանյանը հանդես կգա կարևորագույն հայտարարությամբ (վիդեո)

««Երրորդ հանրապետություն» կուսակցությունը գտնում է, որ 2017-ի խորհրդարանական ընտրությունները շանս են տարբեր քաղաքական ուժերի համախմբան ու կոնսոլիդացիայի արդյունքում հասնել խաղաղ իշխանափոխության»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքայանը: Նա նշեց, որ իր կուսակցությունը, որի համագումարը կայանալու է դեկտեմբերի 23-ին, նաև ողջունում է սփյուռքի նախաձառնեւթյունը՝ դիտորդական առաքելությամբ հանդես գալ ընտրություններին: Նշենք, որ նման նախաձեռնությամբ էին հանդես եկել հանրահայտ SOAD խմբի անդամ Սերժ Թանկյանը, կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը:

Վ. Դալլաքյանն ասաց, որ իր կուսկացության նոր ծրագիրը բաղկացած է ավելի քան 50 էջից, իսկ արտահերթ համագումարը կընդունի համապատասխան բանաձև, որի միջոցով կարտահայտեն իրենց վերաբերմունքը 2017-ի խորհրդարանական ընտրությունների մասնակցության վերաբերյալ:

Հարցին, թե հնարավոր է, որ նա նորից լինի իշխանական դաշտում, Վիկտոր Դալլաքյանը պատասխանեց՝ միանշանակ, ոչ: Նա հավելեց, որ կլինի իշխանական դաշտում միայն այն դեպքում, երբ ժողովուրդը իրենց կտա ձայների մեծամասնությունը:

Ինչ վերաբերում է ընդդիմադիր դաշտում ձևավորվող դաշինքներին, ապա Վ. Դալլաքյանն ասաց, որ լայն կոնսոլիդացիայի պայմաններում է հնարավոր հասնել խաղաղ իշխանափոխության: Կոնկրետ «Քաղաքացիական պայմանագիր, «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների դաշինքի վերաբերյալ նա նկատեց.

«Այդ դաշինքը ավելի նեղացրել է հմագործակցության շրջանակները, և նրանք իրենց քայլերը պատկերացնում են որոշակի աշխարհաքաղաքական կողմնորոշումների շրջանակներում: Մեր կուսակցության ծրագրում ամրագրված է, որ մենք բացառում ենք որևէ արտաքին քաղաքական կողմնորոշում, դա վիրավորական է հայ ժողովրդի համար»: Իսկ արդեն խոսելով Րաֆֆի Հովհաննիսյանի, Վարդան Օսկանյանի ու Սեյրան Օհանյանի հնարավոր համագործակցության վերաբերյալ լուրերից՝ նա հայտարարեց.

«Ես որոշակի հանդիպումներ ունեցել եմ տարբեր կուսակցությունների ղեկավարների հետ, իմ հրաժարականից հետո ես բազմաիթվ հանդիպումներ եմ ունեցել Սեյրան Օհանյանի հետ: Մենք ՀՀ-ում ստեղծված իրավիճակը գնահատում ենք նույն ձևով, նաև այդ իրավիճակից ստեղծվող ելքերն ենք նույն ձևով գնահատում: Առաջիկա օրերին Սեյրան Օհանյանը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ, որով նա կհայտարարի իր մուտքը քաղաքականություն, ու մենք համագործակցելու ենք Սեյրան Օհանյանի հետ»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ