17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 19, 2016

Ավանի տաճարը խայտառակ վիճակում է

«Ճարտարապետության լավ նմուշների քանդվելը շատ հարաբերական է, մենք մեր հարազատներին ինչքան էլ որ սիրենք, երբ մեռնում է, ստիպված ենք թաղել: Շենքն այնքան է կանգուն մնում քաղաքում, ինչքան որ ինքն ապրում է հասարակության մեջ, ինչքան էլ ֆունկցիոնալ չլինի, վերացնելը ոչ մեկին ցանկալի չի, բայց կան շատ մասնագիտական խնդիրներ, որ այդ չափորոշիչներով պետք է կայացնել որոշումը, ամբողջական […]

«Անընդունելի էին Տեր-Պետրոսյանի գովասանքի խոսքերը՝ Ալիևի հասցեին»

«Տեր -Պետրոսյանի ելույթը, որը հնչեց  ՀԱԿ համագումարի ընթացում,  տարբեր կերպ ընկալվեց հասարակության կողմից: ՀԱԿ-ի կեղմնակիցները աստվածացնում են Տեր-Պետրոսյանին, իսկ հակատակորդները լուտանքներ ու անեծքներ են հնչեցնում: Տեր –Պետրոսյանի ելույթն իսկապես հակասական էր», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնտեց քաղաքագետ Գագիիկ Համբարյանը՝ ընդգծելով՝ առաջին նախագահի ելույթում իսկապես կային դրույթներ, որոնք իրատեսական կերպով արտացոլում են մեր   իրականությունը: […]

Ադրբեջանը հրաժարվում է փաթեթային կարգավորումից

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «Արմենպրես» գործակալության հարցին – Պարոն Քոչարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման փուլային տարբերակն առաջ քաշելու Ադրբեջանի կրկնվող փորձերը: – Ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ս.թ. ապրիլի սկզբին ագրեսիա կրկնելու Ադրբեջանի փորձից հետո բոլորի համար պարզ դարձավ, որ եթե Ադրբեջանը հրաժարվում է փաթեթային կարգավորումից, ապա գոյություն ունի փուլային կարգավորման […]

Պաշտոնական այցով Հունաստանում է ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը

Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության 2016թ. ծրագրի համաձայն` դեկտեմբերի 19-ին մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հունաստանի Հանրապետություն: Հունաստանի ազգային պաշտպանության նախարարությունում կայացած դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել հայկական և հունական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, որին հաջորդել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի […]

Մխիթարյանից բացի առաջին հերթին հպարտանում ենք սահմանին կանգնած զինվորներով. Վիգեն Սարգսանը՝ Տեր-Պետրոսյանի ելույթի մասին

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն, Asekose.am-ի տեղեկություններով, հեռուսաընկերությունների հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին: «Մենք Հենրիխ Մխիթարյանից բացի հպարտանում ենք նաև մեր երաժիշտներով, ֆիզիկոսներով, բայց առաջին հերթին մեր սահմանին կանգնած զինվորներով »,-ասել է Վիգեն Սարգսյանն՝ անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի վերջին խոսքերին, ըստ որի հայության հպարտության և ուրախության միակ առարկան այսօր Հենրիխ Մխիթարյանն է: «Ինձ […]

Մայրաքաղաքում վառվեցին տոնական լույսերը (ֆոտո)

Քիչ առաջ միացվեց Հանրապետության գլխավոր տոնածառի և մայրաքաղաքի տոնական արտաքին լուսավորությունը, ինչով մեկնարկեցին տոնական միջոցառումները քաղաքի տարբեր հատվածներում։ Սակայն ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի ամանորյա տոնակատարություններն առավել զուսպ են։ Նշենք, որ գլխավոր տոնածառը վառվեց կարմիր, կապույտ, ծիրանագույն գույներով։

Մեղադրանք է առաջադրվել նաև պաշտոնատար անձանց. դաժան սպանության հետքերով

Լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացված նախաքննության ընթացքում բացահայտվել են խուլիգանական դրդումներով սպանության եւ մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու բոլոր հանգամանքները: Այս մասին  տեղեկացնում է ՀՔԾ-ն:Գործում որպես մեղադրյալ ներգրավվել է 5 անձ, այդ թվում՝ պաշտոնատար: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել  է, որ 2016թ. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված