26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մեղադրանք է առաջադրվել նաև պաշտոնատար անձանց. դաժան սպանության հետքերով

Լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացված նախաքննության ընթացքում բացահայտվել են խուլիգանական դրդումներով սպանության եւ մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու բոլոր հանգամանքները:

Այս մասին  տեղեկացնում է ՀՔԾ-ն:Գործում որպես մեղադրյալ ներգրավվել է 5 անձ, այդ թվում՝ պաշտոնատար:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել  է, որ 2016թ. հունիսի 4-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության  Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ բաժնի հարկադիր կատարող Խաչիկ Կոսյանը, աներորդին՝ Արտաշես Չիչոյանը, ընկերները՝ Արարատ Նիկողոսյանը,  Արթուր Զաքարյանը եւ Յուրի Հակոբյանը, Երեւան քաղաքի Նուբարաշենի խճուղի 5/1 հասցեի մոտակայքում Ե. Խաչատրյանին կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, խուլիգանական դրդումներով, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները եւ մեկը մյուսի գործողությունները լրացնելով, խմբով, ձեռքերով եւ ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել վերջինիս կենսական կարեւոր նշանակություն ունեցող մարմնի տարբեր մասերի` գլխի, կրծքավանդակի ու որովայնի շրջաններում, պատճառել կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ եւ ապօրինաբար Եղիշե Խաչատրյանին դիտավորությամբ զրկել են կյանքից:

 Քննությամբ հիմնավորվել է, որ Արտաշես Չիչոյանը, Արարատ Նիկողոսյանը, Խաչիկ Կոսյանը, Յուրի Հակոբյանը, Արթուր Զաքարյանը եւ ինքնությունը դեռեւս չպարզված անձը խախտելով հասարակական կարգը եւ  իրենց գործողությունները զուգորդելով փողոցով երթեւեկող վարորդների, ուղեւորների եւ հավաքված բազմության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, խմբով կատարել են խուլիգանություն: Մասնավորապես, հիշյալ անձինք տեւական ժամանակ հայհոյանքներ են հնչեցրել եւ ֆիզիկական բիրտ ուժի ցուցադրմամբ սպառնալիք ստեղծել ու տագնապ առաջացրել հավաքվածների շրջանում: Այդ ընթացքում անտեսելով Եղիշե Խաչատրյանի տարեց մոր՝ որդուն չհարվածելու վերաբերյալ աղերսանքը, հրել են նրան, գցել գետնին, ապա ոտքերով հարվածներ հասցրել որդուն փրկելու համար քաշքշուկի մեջ նետված 75-ամյա Էմմա Աբրահամյանին՝ վերջինի առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս:

Հիշյալ հանցավոր արարքները կատարելու համար Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ բաժնի հարկադիր կատարող Խ. Կոսյանը, Ա. Չիչոյանը, Ա. Նիկողոսյանը,  Ա. Զաքարյանը եւ Յ. Հակոբյանը ՀՀ քրեական օրենսգրքի 104–րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 10-րդ կետերով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով ներգրավվել են որպես մեղադրյալներ: Մեղադրյալների նկատմամբ մինչդատական վարույթում որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ