15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Նախարարը պահանջել է, որ բոլորը մաքուր աշխատեն

«Կա մոտավոր ուսումնասիրություն հատվածների հետ կապված, և աշխատանքներ կատարվում են նաև ներդրողների հետ, ստույգ ինֆորմացիա ունենալու դեպքում կտրամադրենք ձեզ, բայց դա միշտ էլ քննարկման առարկա է եղել ու լինելու է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն՝ ի պատասխան հարցին, թե իրականական երկաթուղու կառուցապատման վերաբերյալ որևէ առաջընթաց կա:

Հարցին, թե արդյոք ինչպես վարչապետն էր ասել, «պրիմիտիվ գողություններ» հայտնաբերել է իր նախարարությունում, նա պատասխանեց. «Պրիմիտիվ գողության չեմ հանդիպել մեր նախարարությունում, ու իմ պահանջներն էլ եղել են, որ բոլորն աշխատեն մաքուր»: Նա հույս հայտնեց, որ նախկինում էլ նման բան չի եղել նախարարությունում:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-դառնալուն, ապա լրագրողները հետաքրքրվեցին, թե  ՀՀԿ-ական դառնալուց հետո ինչ է փոխվել նախարարի կյանքում, ինչին նա պատասխանեց, թե իր կյանքում ոչինչ էլ չի փոխվել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ