26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մարզային տրանսպորտի վիճակը լավանալու է (վիդեո)

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր տարվերջյան ասուլիսի ժամանակ, պատասխանելով Henaran.am-ի հարցին, թե արդյոք բարեփոխումներ լինելու են մարզային տրանսպորտի ոլորտում, ասաց, որ փոփոխություններ նախատեսված են: «Հիմա կոնկրետ բոլոր տրանսպորտային երթուղիները գույքագրվել են, հասկացել ենք՝ ինչ խնդիր կա, առաջարկները ներկայացրել ենք Կառավարություն, քննարկման փուլում ենք, ու հուսով ենք՝ կլինի առաջխաղացում»:

Նշենք, որ ասուլիսիը նախարարությունում չէր կազմակերպվել, և լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչով է պայմանավորված դահլիճի վարձակալումը, ինչին նախարարը պատասխանեց, որ նախընտրել է այդ դահլիճը, որպեսզի ավելի հարմար լինի, քանի որ նախարարության մամուլի սրահը մեծ չէ, և բոլորը չէ, որ կտեղավորվեին: Ինչ վերաբերում է այդ ծախսերին, ապա Վ. Մարտիրոսյանը հայտնեց, որ իր անձնական միջոցներով է կատարվել վարձակալումը:

Հարցին, թե ինչու է ցանկացել դառնալ նախարար, եթե հաջողական բիզնեսմեն է, նա պատասխանեց. «Հնարավորություն եմ ստացել իմ գիտելիքներն ու հնարավորություններն օգտագործելու պետական կառույցներում և սիրով անում եմ դա»:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ