27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Էդուարդ Անտինյանը կհրաժարվի (վիդեո)

ՌԱԿ նախկին ատենապետ էդուարդ Անտինյանն, ով ներկայումս ղեկավարում է Նորաստեղծ «Շրջադարձ հանուն զարգացման» ՀԿ-ն, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ հրաժարական է տալու այդ պաշտոնից:  Ասուլիսը, նկատենք,  հրավիրել է ԱԺ-ում նախագահի նախկին ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը, ով արդեն մոտ 2 ամիս է՝ հանդես է գալիս ընդդիմադիր դաշտում: Վերջինից ղեկավարությամբ այս  կազմակերպությունն առաջիկայում կդառնա կուսակցություն: Է. Անտինյանը հայտարարեց, որ դեկտեմբերի 23-ին կկայանա կուսակցության համագումարը, և հենց այդ ժամանակ էլ կընտրվի կուսակցության նախագահ:

Արդեն ամփոփելով անցնող տարին՝ Վիկտոր Դալլաքայանն ասաց, որ ցավալի էր ապրիլյան պատերազմն ու դրա ժամանակ ունեցած կորուստները: Ինչ վերաբերում է 2017-ին, ապա նա հիշեցրեց, որ ապրիլին կայանալու են խորհրդարանական ընտրություններ:

«Եթե իշխանությունները փորձեն կեղծել ընտրություններն, այլ տարբերակ չի մնա, քան «Սասնա ծռերի» տարբերակը, որը անցանկալի է մեզ համար, բայց երբ ժողովրդին մղում են փակուղի, ժողովուրդը փորձում է այլընտրանքային ուղիներ գտնել»,-ասաց Վ. Դալլաքյանը:

Նա հիշեց նաև վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը, թե տնտեսությունը գտնվում է ծայրաստիճան ծանր իրավիճակում. «Վարչապետի գնահատականը գործող նախագահի 8 տարվա գործունեության գնահատականն է»,-նկատեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ