Առատ ձյան պատճառով փակ է Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկի հատվածը

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տեղացող առատ ձյան և տեսանելիության բացակայության պատճառով այս պահին փակ է Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկի հատվածը: Վարորդներին խնդրում ենք ձեռնպահ մնալ նշված ճանապարհահատվածով երթևեկելուց: