18 Ապրիլի, Ուրբաթ, 2025
KFC

Տեր-Պետրոսյանը պատրաստ է առաջինն անցնել այդ ստուգումը

Ազգային ժողովում «Քրեական օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց, որ իհարկե, նախագիծը դրական է գնահատում, սակայն կասկածներ կան, թե ինչպես է այն կյանքի կոչվելու:

Նշենք, որ նախատեսվում է պաշտոնյաների ապօրինի հարստացումը քրեականացնել: Ըստ ընդդիմադիր խպատգամավորի՝ օրենքը պետք էհ հետադարձ ուժ ունենա, հակառակ դեպքում ստացվում է, որ մինչև հիմա այդ ճանապարհով հարստացածներն անպատիժ են մնում: Ավելին, նա հայտարարեց, որ պետք է ստուգվեն դեռևս 90-ականներին պատոնավարած անձինք ու նրանց կուտակած հարստությունները:

Լ. Զուրաբյանն առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի անունից հայտարարեց, որ հենց նա պատրաստ է առաջինն անցնել այս ստուգումը: «Տեր-Պետրոսյանը պատրաստ է, թող փորձեն գտնել որևէ անհամապատասխանւթյուն իր ունեցվածքի և եկամուտների միջև, Բագրատյանինն էլ թող ստուգեն, չեն գտնի»,-ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավարը: Իսկ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էլ տեղից ձեռքով ցույց էր տալիս, որ իրեն էլ կարող են ստուգել, ինքն էլ է պատրաստ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ