26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Կարող է ասեն՝ հարիֆի մեկն է էլի, այդքան աշխատեց, մի բան չունի» (վիդեո)

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը համարում է, որ ապօրինի հարստացումը քրեականացնող նախագիծը ներքաղաքական ու հասարակական օրակարգային հարց է: «Անկախ նրանից սա իշխանությունն է ներկայացնում, ընդդիմությունն է ներկայացրել պահանջը, փաստն այն է, որ Կառավարությունը և իշխանությունը, որի պատասխանատուն ՀՀԿ-ն է նախևառաջ ունի քաղաքական կամք, համարձակություն գնալու այս քայլին և պայքարել ապօրինի հարստացման դեմ: Բնական է, որ այս կարևորագույն ռեֆորմը կանխելու է բոլոր այն հնարավոր չարաշահումներն ու չարաշահողներին, ովքեր գնալու են ապօրինի ճանապարհով»,-այսօր նախագծի քննարկման ժամանակ ասաց Է. Շարմազանովը:

Ըստ նրա՝ մարաթոնյան դիստանցիան սկսվում է առաջին քայլից, անհնար է մի քայլով հասնել ֆինիշի: «Բոլորդ ասում եք՝ 91 թվականից սկսենք, ինչո՞ւ չեք սկսել ավելի վաղ, սկսեիք, բարեկամնե՛ր: Դուք բոլորդ ժամանակին եղել եք իշխանություն, անեիք, հիմա այսօրվա իշխանությունը նախաձեռնել է: Ձեր գաղափարն է, շատ լավ է, ուրեմն ապրի այս իշխանությունը, որ այնքան լայնախոհ է, որ կարողանում է ընդդիմության դրական գաղափարները կյանքի կոչել»,-նկատեց նա:

ԱԺ փոխնախագահի համոզմամբ՝ սա պետք է շարունակություն ունենա, սակայն չպիտի լինի մահակ քաղաքական հետապնդումների համար:

Ինչ վերաբերում է հրապարակայնությանն, ապա ՀՀԿ-ական պատգամավորը, ինչպես նաև մյուս իշխանականները պատրաստ են հետաքննություն անցնել: «Այո, գողը պիտի նստի բանտում, և պետական բյուջեից փող գողանալը բարոյական չէ: Եվ այստեղ ես, որպես հունական ծագում ունեցող անձնավորություն, կողմ են այն դրակոնյան օրենքներին, որոնք դեռևս մ.թ.ա. 6-րդ դարում եղել են Հունաստանում: Բյուջեից փող գողանալը պետք է լինի դատապարտելի, ոչ թե պիտի ասենք, որ ինքը հունարով տղա է էլի: Իսկ մեզ մոտ ինչ է եղել, նաև հասարակության մեջ, այն պաշտոնյան, ով իր աշխատավարձով ապրում է, բիզնես չունի, ով մոնոպոլիաների մեջ չկա, կարող է ասեն՝ հարիֆի մեկն է էլի, այդքան աշխատեց, մի բան չունի: Մենք պիտի ժողովրդի մտածողություն փոխենք»,-ասաց նա ու հավելեց, որ սա առաջին հերթին փոխում է հասարակության, պաշտոնյաների մտածելակերպը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ