26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ջրեր չունենք, որ մի առվով գնա կամ չգնա»

«Ցանկություն չունեմ հանդիպել Ռուբեն Հայրապետյանի հետ: Եթե ինքը ցանկություն հայտնի, ես խնդիր չեմ տեսնում: Ամեն ինչ անելու եմ: Ֆուտբոլի մասնագետների հետ. այդ հարցը բարձրացվելու է եւ քննարվելու», – այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանը՝ ամփոփելով ավարտվող տարին:

«Տարին հաջողված էր: Այն, ինչ հիմա ունենք, դրանից լավ չէր կարող լինել: Արդյունքները կան, ամեն ինչ նորմալ է: Միայն մենք չենք խոսում, ամբողջ աշխարհն է խոսում:

Օլիմպիական խաղերից հետո նախարարությունը եւս իր եզրակացությունը ներկայացրեց մարզաձեւերի ֆեդերացիաների աշխատանքներին: Անբավարար գնահատվեց ազատ ոճային ըմբիշների, բռնցքամարտիկերի եւ հրաձիգների մասնակցությունը Օլիմպիական խաղերին»,- նշեց սպորտի նախարարը:

Լրագրողները բանախոսինհանգուցալուծում է ստանալու Հրաչյա Ռոստոմյան – Ռուբեն Հայրապետյան մեդիապայքարը եւ թե ինչու սպորտի նախարարի եւ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ջրերը մեկ առվով չեն հոսում, Հրաչյա Ռոստոմյանը պատասխանեց.

«Ջրեր չունենք, որ մի առվով գնա կամ չգնա: Ես ջրի բիզնես չունեմ, Ռուբեն Հայրապետյանն ունի ջրի բիզնես: Ես իմ իրավունքներն ու գործընթացը լավ գիտեմ եւ իմ խոսքը տանելու եմ առաջ: Ռուբեն Հայրապետյանի հետ անձամբ հանդիպելու եւ ֆուտբոլի խնդիրները քննարկելու ցանկություն չունեմ: Եթե ինքը ցանկություն կհայտնի, ես խնդիր չեմ տեսնում»,- ասաց սպորտի նախարարը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ