Ջուր չի լինի
«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ այսօր, դեկտեմբերի 14-ին, ժամը մոտ 12.00-ին Ադոնցի փողոցում, շինարարական կազմակերպության կողմից աշխատանքներ կատարելիս վթարվել է «Արզնի-Երեւան» ջրատարը: Վթարի հետեւանքով դադարեցվել է հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.
• Հերացի փողոց, Բժկական համալսարան, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր ու հարակից բժշկական հաստատություններ, Այգեստանի 9-11 փողոցներ, Սարի Թաղի 1-10 շարքեր, Որմնադիրների 1-2 փողոցներ՝ իրենց նրբանցքներով, Օստրովսկու փողոց, Սասունցի Դավթի փող. 70/1, 70/2, 70/3 համարներ, Ծխախոտագործների փողոցի 110-180 համարներ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: