18 Ապրիլի, Saturday, 2026
KFC

16-ամյա տղան դաժանաբար սպանել է ծնողներին

ՌԴ Պերմի շրջանում ոստիկանները 16-ամյա պատանու են ձերբակալել, ով մեղադրվում է ծնողների սպանության մեջ։ Ոստիկանությունը կարծում է, որ տղան նախ սպանել է ծնողներին, ապա գնացք նստել, որպեսզի Սիբիր մեկնի, սակայն ոստիկանները նրան ձերբակալել են։

Ոստիկանները պարզել են նաեւ, որ 40 տարեկան կինն ու 41 տարեկան տղամարդը մահացել են դանակի բազմաթիվ հարվածների արդյունքում։ Ընտանիքի ծանոթները պատմել են, որ տղան լավ երեխա է եղել, սակայն շատ տարված էր համակարգչային խաղերով։

Թե ինչը կարող էր լինել ծնողների սպանության պատճառը, հայտնի չէ։ Հայտնի է նաեւ, որ ընտանիքում շուն է եղել, որին տղան խղճացել է, չի սպանել, փոխարենը տարել է ու դրսում բաց թողել։

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ