26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2, 2016

Շինծու է. Հայր Անտոնն է ֆինանսավորե՞լ «Զինված խմբին»

«Շինծու է»,-այսօր  Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում,  արձագանքելով լրագրողի հարցին, թե ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը ասաց  « Զինված խմբի» գործով ամբաստանյալ Հայր Անտոն Դիկրան Թոթոնջյանը: Հայր Անտոնի խոսքով՝ նա Արթուր Վարդանյանի հետ ծանոթացել է, երբ նա մասնակցել է Քեսաբի ազատագրմանը: Հարցը, թե արդյոք ճի՞շտ են տեղեկությունները, որ հենց ինքն է ֆինանսավորել […]

Հրազդանի, Տավուշի և Մեղրու ճանապարհներին մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ դեկտեմբերի  2-ին՝ ժամը 12:30-ի դրությամբ, Հրազդանի, Ապարանի, Արագածի, Ստեփանավանի, Վայքի,  Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի և Մեղրու  ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Ջաջուռի և Քեթիի  լեռնանցքներում  տեղ- տեղ մերկասառույց է: Հրազդանի, Տավուշի և Մեղրու  ճանապարհներին  մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մ: Նշված ճանապարհներին սպասարկող ճանապարհաշինական ընկերություններն իրականացնում են շուրջօրյա […]

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բուլղարիայի դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևան: Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է նշել, որ հայ-բուլղարական միջպետական հարաբերություններն ունեն երկու ժողովուրդների մշակութային առնչությունների և պատմական դարավոր բարեկամության շնորհիվ ձևավորված ամուր հիմք, ակտիվ զարգանում […]

«Պետք է պատռենք դրանց դիմակը»

«Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթանում է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 48-րդ լիագումար նստաշրջանը: Երեկ իրավական և քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստի ընթացքում, երբ քննարկվող թեմայի խորագիրը վերաբերում էր կրոնական էքստրիմիզմին և տեռորիզմին` Ադրբեջանի պատվիրակ՝ ոմն Գուլիև, իր զեկույցում անդրադարձավ մեզ և մեղադրեց 25 տարի առաջ տեղի ունեցած ինչ-որ դեպքերի և 20% իրենց տարածքները, այսպես կոչված, «օկուպացնելու […]

«Քանի մենք կանք, Հայաստանը նեղություն չի քաշի». «Զիված խմբի» ղեկավարը բղավեց /վիդեո/

«Քանի մենք կանք, Հայաստանը նեղություն չի քաշի»,-այս մասին այսօր` դեկտեմբերի 2-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նիստից առաջ լրագրողներին ասաց «Զինված խմբի»   ղեկավար Արթուր Վարդանյանը: Վարդանյանը  նշեց նաեւ, որ առողջական վիճակի մասին կալանավայրում գտնվող անձին պետք չէ հարց տալ: Նիստի ավարտին էլ Վարդանյանը բղավեց. «Եթե Արցախի համար զինվելը հանցանք […]

Իշխանությունը չի խանդում

«Իշխանության մեջ խանդ չկա: Ես տարբեր ժամանակահատվածներում հնչեցրել եմ, որ ժամանակն է, որպեսզի մեր շատ կուսակցություններ, որոնք որոշակի ընդհանրություններ ունեն իրենց ապագա հայացքներում, միավորվեն: 79 կուսակցություն ունենալը մեր պետության մեջ անհասկանալի է: Մենք շատ ուրախ ենք նրանց միավորման համար, սակայն ուզում ենք, որ դրանք հարատև լինեն, ոչ թե խորհրդարան մտնելուց հետո մոռացվեն կամ միայն ընտրությունների […]

Փաշինյանի կուսակցությունը փոխե՞լ է մոտեցումը

«Այն, ինչ կա արդեն երեկվա մամլո հաղորդագրության մեջ, ֆիքսված է, մնացած մանրամասները կիմանաք ամսի տասներկուսին: Այս փուլում կարող ենք արձանագրել, որ ունենք  երեք կուսակցությունների՝ համատեղ ընտրություններին գնալու»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Քաղաքացիական պայմանագիր» փոխնախագահ Սուրեն Պապիկյանը: Այն փոքրիկ տարաձայնությունները, որ կան կարող են հարթվել, անհրաժեշտ է լինում թիմային աշխատանք: Եթե այդ աշխատանքը բոլորիս համար կունենա […]

«Զինված խմբի» գործով առաջին դատական նիստը «թեժ» էր

Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  այսօր՝ դեկտեմբերի 2-ին, հետաձգվեց «Զինված խմբի» գործով դատական նիստը: Նիստը սկսվեց մոտ մեկ ժամ ուշացումով, քանի որ լրագրողների ու դատարանի միջև խնդիրներ եղան: Արդեն հայտնել ենք, որ դատական կարգադրիչների ղեկավար Արթուր Փիլոսյանը արգելում էր 7-ից ավելի լրատվամիջոցի ներկայություն դատարանում: Դատավոր Արմեն Բեկթաշյանը ներկայացրեց մեղադրանքները: Նիստը […]

«Վերջնական որոշումն ընդունում է հայկական կողմը» /վիդեո/

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր «Հենարան» մամուլի ակումբում՝ ասուլիսի ընթացքում անդրադարձավ Մոսկվայում ստորագրված հայ-ռուսական միացյալ զորախմբավորման մասին համաձայնագրին: Նա նշեց՝  այս պայմանագիրը բնական շարունակությունն է բազայի պայմանագրի, որը նոր չի գործում և նոր բան չի բացահայտում: Նա ասաց, որ այս պայմանագրի առաջին նորությունն այն է, որ եթե նախկինում զորամիավորման կարգավորման հարցը լուծվում էր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՆոյեմբերիՀունվարի