Փաշինյանի կուսակցությունը փոխե՞լ է մոտեցումը
«Այն, ինչ կա արդեն երեկվա մամլո հաղորդագրության մեջ, ֆիքսված է, մնացած մանրամասները կիմանաք ամսի տասներկուսին: Այս փուլում կարող ենք արձանագրել, որ ունենք երեք կուսակցությունների՝ համատեղ ընտրություններին գնալու»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Քաղաքացիական պայմանագիր» փոխնախագահ Սուրեն Պապիկյանը:
Այն փոքրիկ տարաձայնությունները, որ կան կարող են հարթվել, անհրաժեշտ է լինում թիմային աշխատանք: Եթե այդ աշխատանքը բոլորիս համար կունենա բավարարվածություն, ապա կշարունակվի»,- ասաց ՔՊ փոխնախագահը:
Հարցին, թե ՔՊ-ի կողմից հայտարարվել է, թե իրենք են միակ ընդդիմությունը, հիմա ինչ է փոխվել, ապա Ս. Պապիկյանը նշեց, թե իրենք երբեք չեն հայտարարել, որ միակ ընդդիմությունն են: «Նախ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը մշտապես հայտարարել է, որ Հայասանյան քաղաքական դաշտին անհրաժեշտ է այլընտրանք, եւ այդ այլընտրանքը պետք է լինի մեկ ընդդիմությունը, եւ մենք հայտ ենք ներկայացնում լինել այդ մեկ ընդդիմությունը, իսկ թե ով կլինի այդ ընդդիմությունը կորոշի ժողովուրդը»,- ասաց ՔՊ փոխնախագահը, հավելելով, որ այսօր էլ մեկ ընդդիմություն կերտելն արդիական է, եւ իրենք դա չեն ժխտում, եւ միեւնույն ժամանակա ռազմավարական առումով ՔՊ-ն չի փոխում իր մոտեցումները: