26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Վերջնական որոշումն ընդունում է հայկական կողմը» /վիդեո/

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր «Հենարան» մամուլի ակումբում՝ ասուլիսի ընթացքում անդրադարձավ Մոսկվայում ստորագրված հայ-ռուսական միացյալ զորախմբավորման մասին համաձայնագրին:

Նա նշեց՝  այս պայմանագիրը բնական շարունակությունն է բազայի պայմանագրի, որը նոր չի գործում և նոր բան չի բացահայտում: Նա ասաց, որ այս պայմանագրի առաջին նորությունն այն է, որ եթե նախկինում զորամիավորման կարգավորման հարցը լուծվում էր նախարարություննեի մակարդակով, այժմ ավելի է հստակեցվել և միջպետական մակարդակի է բերվել: «Այս պայմանագրում հստակ գրված է, որ այս խմբավորումը գործում է բազայի պայմանագրով և մեծ հայ-ռուսական պայմանագրով՝ կնծված 97 թվականին, ոտրեղ խոսվում է որ այս ամենը գործում է Հայաստանի դեմ արգեսիայի դեպքում և խոսք չի կարող գնալ,որ այս զորավորամիավորոմը կարող է գնալ Սիրիա կամ այլ պետություն»,-ասաց նա և նշեց, որ պայմանագրում գրված է, որ այն ուղղված չէ երրորդ կողմի դեմ, այսինքն չի կարող օգտագործվել Վրաստանի կամ այլ պետության դեմ:

«Վերջնական որոշումն ընդունոմ է հայկական կողմը»,-ասաց նա: Ինչ վերաբերում է Ռուսաստանի ազդեցության մեծացմանը ՀՀ-ի վրա, Վաղարշակ Հարությունյանն ասաց, որ երբ Հայաստանը ստորագրեց բազայի պայմանագիր Ռուսաստանն ունեցավ ազդեցություն, քան որ ներքին գներով է տրամադրում զենք ու զինմթերք: Նա օրինակ բերեց, որ ամերիկյան բանակը ունի Գերմանիայի վրա ազդեցություն: Ըստ նրա այս խոսակցություններն ուղղված են Ռուսաստանի դեմ, քանի որ Ռուսաստանն ունի ազդեցություն, ինչը բխում է մեր շահերից:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ