26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2, 2016

«Ավելի հետաքրքիր կարող եմ խոսել, քան Զարուհի Փոստանջյանը»

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն առաջարկում է, որ ժողովրդի ապստամբելու իրավունքի մասին հայտարարությունն ընդունվի ԱԺ-ի կողմից: Այսօր նրա այս նախագիծը քննարկման դրվեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում: Պատգամավորը նախ պատմական ակնարկ կատարեց դեպի 1901թ., երբ ժողովրդական ապստամբությամբ զորավար Անդրանիկի գլխավորությամբ ժողովուրդը փորձեց գրավել Առաքելոց վանքը դրանով փորձելով ցնցել Օսմանյան կայսրությունը: Համեմատություն տանելով սրա […]

ՄԻՊ աշխատակիցները չհայտարարված այց են կատարել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմի աշխատակիցները 2016 թվականի դեկտեմբերի 01-ին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, որոնք հանդիսանում են Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Խոշտանգումների կանխարգելման խորհրդի անդամներ, իրականացրել են չհայտարարված, մոնիթորինգային այց «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ: Խմբի անդամներն այցի ընթացքում առանձնազրույցներ են ունեցել քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալների հետ, ինչպես նաև անմիջականորեն ծանոթացել են քրեակատարողական հիմնարկի պահման պայմաններին: […]

ՀՀ ԱԳ նախարարը ՀՀ Նախագահին զեկուցել է առաջիկայում միջազգային կազմակերպություններում Հայաստանի ներգրավվածության ուղղությամբ աշխատանքների մասին

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր Հանրապետության Նախագահին զեկուցել է միջազգային կազմակերպություններում Հայաստանի ակտիվ ներգրավվածության ուղղությամբ արտաքին քաղաքական գերատեսչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքը, առաջիկա անելիքներն ու ձեռքբերումները, այդ թվում՝ օրերս Ֆրանկոֆոնիայի 16-րդ գագաթնաժողովում կայացված որոշման համաձայն Հայաստանի կողմից միջազգային հեղինակավոր այդ կազմակերպության նախագահության ստանձնումը, ինչպես նաև գագաթնաժողովի եզրափակիչ բանաձևում ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը կազմակերպության […]

«Հակառակորդին գիշերը լավ ցավացրել են»

Դիրքերում հանգիստ է իրավիճակը, իսկ հակառակորդի յուրաքանչյուր քայլ հսկվում է հայ դիրքապահի կողմից…. խոսեցի երրորդ պաշտպանական շրջանի հենակետերում կանգնած տղերքի հետ ու հավաստիացրեցին, որ հակառակորդին գիշերը լավ ցավացրել են, սակայն էս օրերին երկու դիրքապահ տղերք բեկորային վնասվածք են ստացել…. նախ չգիտեմ ինչու էս մասով հաղորդագրություն չի եղել, բայց դրա մասով չէ, որ կցանկանամ գրել, այլ […]

Տարեկան գրեթե 2000 ահազանգ է լինում ընտանեկան բռնության վերաբերյալ /վիդեո/

Այսօր «Հենարան» ակումբում «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ  ասուլիսի ընթացքում  փաստաբան Դավիթ Վարդանյանն ասաց՝   ՀՀ-ում բազմաթիվ ՀԿ-ներ կան, որոնք զբաղվում են կանանց եւ երեխաների բռնության հարցերով: Տարեկան գրեթե 2000 ահազանգ է լինում ընտանեկան բռնության եւ կանանց 7-8 մահվան դեպք է լինում տարեկան: Իսկ ոստիկանության տվյալներով՝ ահազանգերի թիվը 500 է, մահվան թիվը՝ 10: Սա […]

Որևէ արտառոց զարգացում տեղի չի ունեցել. Դ. Բաբայան

Ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակը համեմատաբար կայուն  է. այս մասին հայտարարել է ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը: «Որևէ արտառոց զարգացում տեղի չի ունեցել, չի ունենում, նույն հակառակորդն է, նույն ձևով խախտում է զինադադարի ռեժիմը, բայց սա արտառոց չէ, կամ առավել ևս՝ տագնապալի չէ»,-շեշտել է նա: Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ նախորդ օրը 2 […]

Լարված իրավիճակ դատարանում. լրագրողները բոյկոտում են

Այսօր  Կենտրոն և Նորք-Մարշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  ժամը 12 .30 -ին պետք է մեկնարկեր  Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի գործով  դատական առաջին գործը: Սակայն դատական  կարգադրիչների ղեկավարը լրագրողներին արգելեց մտնել նիստերի դահլիճ: Ընդգծենք՝ դատարանում այժմ տասնյակից ավելի լրատվամիջոցների ներկայացուցիչներ  կան: Henaran.am-ի թղփակիցը դատարանից հայտնում է՝ կարգադրիչների ղեկավարը՝ Արթուր փիլոսյանը լրագրողներին ասել է, որ լրագրողները […]

Էրդողանը տարածաշրջանի թեմայով ելույթում նշել է Ղարաբաղի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իրենք չենք հանդուրժի Սիրիայում, Իրաքում և տարածաշրջանի այլ երկրներում տեղի ունեցող բռնությունները: Թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ Էրդողանն այս մասին հայտարարել է նախագահական նստավայրում տեղական ինքնակառավարման մարմինների  հետ հանդիպման ժամանակ: Էրդողանն ընդգծել է, որ բոլոր նրանք, ովքեր Սիրիայում և Իրաքում տուժել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության […]

Սերժ Սարգսյանը խոստացել է. Հրապարակ

2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ուղիղ մեկ տարի Լեւոն Զուրաբյանն անհանգիստ կյանքով է ապրելու: Չեմ կարող ասել այդ ժամանակ նա պատգամավոր կլինի, թե ոչ, բայց հարցը, որ նրան տանջում է այսօր, ծառանալու է միայն 2018-ի ապրիլին: Լրագրողների հետ ոտքի վրա հարցազրույցում Զուրաբյանը մի խումբ աղջիկ էրեխեքի լուսավորում էր, թե բա` չի կարելի այդքան միամիտ լինել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՆոյեմբերիՀունվարի