15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2016

Մի շարք ուշագրավ փոփոխություններ կուսակցությունների համար

ԱԺ-ում «Կուսակցությունների մասին» օրենքի նախագծի քննարկմանը հիմնական զեկուցող Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, թե մի կողմից այս օրենքը բովանդակությամբ չի կանխորոշում կուսակցության գործընթացները, մյուս կողմից էլ որոշակի դերակատարություն ունի, թե ինչ պահանջներ են դրվում կուսակցությունների համար: Ըստ փոփոխության՝ կուսակցութայն ստեղծման համար պարտադիր համարվող դրույթն անդամների կարգավորումն է: Նոր նախագծով առաջարկվում է հիմնադիր համագումարի ժամանակ ունենալ […]

«Թող հայտարարեն՝ ով է իրենց վարչապետացուն»

  «Վարչապետն իր դիմումով հաստատեց, որ ինքը ժամանակավոր մարդ չէ քաղաքական կյանքում, ինքը հրավիրյալ չէ, ինքը գործադիր տնօրեն չէ կառավարությունում, ինքը պատրաստ է լինել քաղաքական կերպար: Իսկ թե ինչու Կարեն Կարապետյանը մտավ հենց ՀՀԿ, նա մեկնաբանել է, այդտեղ պետք չէ ինտրիգ փնտրել: Ինտրիգ կլիներ այն ժամանակ, եթե նա չմտներ ՀՀԿ-ը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ […]

Դիտարկում է անցկացվել

Նոյեմբերի 28-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել  ԼՂՀ Մարտակերտի շրջանի   Թալիշ գյուղի  արևելյան ուղղությամբ։ ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են  ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Գենադիե Պետրիկան (Մոլդովա)  և  ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից […]

ՀՀԿ-ի համագումարը հիշեցնում էր խորհրդային անցյալը (վիդեո)

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը դեռևս պլաններ չունի՝ ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ կապված: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նա ասաց, որ դեռևս ոչ մի առաջարկ չի ստացել կուսակցություններից, ավելին ինքն էլ բանակցություններ չի վարում: «Կյանքը ցույց կտա, ինչ կլինի: Մի քանի եթե-ներ կան, արդյոք ես որևէ տեղ կտեսնեմ այն տեսլականը, որն ինձ համապատասխանում […]

Մասնավոր սեկտորում մարդու իրավունքների խախտումները կվերհանվեն

«Մարդու իրավունքների պաշտպանի» մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանն ասաց, որ փոփոխությամբ առաջարկվում է պաշտպանին ձեռնամուխ լինել մասնավոր սեկտորում խնդիրների վերհանմանը ևս: Ներկայումս մասնավոր սեկտորը սահմանափակվում է, ու խոսքը վերաբերում է հանրային ծառայություններոի սեկտորում գործող մարդու իրավունքների խախտմանը, որի շրջանակը բավական սեղմ է: Նաև փոփոխություն կարևորվել է այն, որ Պաշտպանը […]

Պարույրը հրաժարվել էր ցուցմունք տալ

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1978 թ. ծնված Պարույր Ա.-ն, որը նոյեմբերի 25-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 339 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Ցուցմունք տալուց հրաժարվելը): Նա նյութերի հետ միասին ներկայացվել է քննչական բաժին:

ՄԻ պաշտպանն ավելի անկաշկանդ կգործի՞

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի նախագծի քննարկմանը «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանին հարցրեց, թե այս փոփոխությունից հետո արդյոք կարող ենք արձանագրել, որ մարդու իրավունքները բարելավելու են, ՄԻ պաշտպանն ավելի լավ ծառայություն է մատուցելու, կառավարման մարմիններն ավելի մեծ գիտակացությամբ են մոտենալու արձանագրված բացթողումներին: «Այո, քանի որ նախ նախագիծը լրացնում է ՄԻՊ լիազորությունները, […]

Դա ամենախայտառակ բանն է. Զուրաբյանը՝ ՀՀԿ-ից

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը կարծում է, որ նախագահ Սերժ Սարգսյանը օգտագործում է վարչապետ Կարեն Կարապետյանին, որպեսզի խորհրդարանական ընտրություններում ձայներ ստանա:  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե վարչապետը պաշտոնավարելու է նաև ընտրությունների հետո ՀՀԿ-ի հաջողության դեպքում, նշեց, թե Սարգսյանի կողմից կիրառվել է հնարք:  «Ալ Ջազիրային տված հարցազրույցում Սերժ Սարգսյանն ասել է, […]

ՄԻՊ-ը կարող է որոշել, թե ինչպես պատժել պաշտոնյային. առաջարկ

Ազգային ժողովում «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» և կից ներկայացված ՀՀ նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ օրենքում վրիպակ կա՝ գրված է, որ պաշտպանն անձեռնմխելի է այդ թվում Ազգային ժողովում հայտնած կարծիքի կամ քվեարկության համար և չի կարող հետապնդվել, սակայն քվեարկությունը պատգամավորի հետ կապված դրույթն է: Պատգամավորի հաջորդ դիտարկումը վերաբերում էր նրան, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՀոկտեմբերիԴեկտեմբերի