Հայաստանը կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի 2018թ.-ի գագաթաժողովը
Անտանանարիվուում ընթացող Ֆրանկոֆոնիայի XVI-րդ գագաթաժողովը միաձայն որոշում ընդունեց 2018թ. Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII-րդ գագաթաժողովն անցկացնել Հայաստանում: Որոշման կայացմանը հաջորդեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը, որի ընթացքում նա, դիմելով ֆրանկոֆոն երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարներին, ընթերցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհակալական ուղերձը. «Ֆրանկոֆոնիայի 16-րդ գագաթաժողովի մեծարգո նախագահ, Մադագասկարի մեծարգո Նախագահ, Ձերդ գերազանցություններ, Տիկնայք և […]