28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2016

Նախաստորագրվել է փոխըմբռնման հուշագիր Իրանի հետ գազի առք ու վաճառքի, տարանցման վերաբերյալ

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության պատվիրակության հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը Իրան կատարած այցի  շրջանակներում նախաստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ գազի առք ու վաճառքի եւ տարանցման վերաբերյալ։ Հուշագիրը նախաստորագրվել է Իրանի գազի արտահանման ազգային ընկերության եւ «Էներգաիմպեքս» ՓԲԸ միջեւ։ Փաստաթուղթը առաջիկայում սահմանված կարգով կներկայացվի ստորագրման։ Իրան կատարած այցի շրջանակներում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների […]

«Սիրիահայերը ուզում են ապրել Օպերայի տարածքում». փոխնախարար

«Սփյուռքի նախարարությունը 160 առաջարկ է  ստացել մարզերում   սիրիահայ ընտանիքներին բնակարաններով ապահովելու համար»,-այսօր՝ նոյեմբերի 2-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկացրեց  Սփյուռքի փոխնախարար  Սերժ Սրապիոնյանը: Սրապիոնյանը նշեց, որ  սիրիահայերը հրաժարվում են առաջարկից, թե այդքան հեռու չեն կարող գնալ ապրելու, քանի որ սովոր են քաղաքում ապրել.« Պարույր Սեւակի անվան թանգարանի տնօրենը  զանգահարել է մեզ եւ ասել, […]

Շղթայով կգանք առաջ՝ միասին, ձեր աջակացությամբ. Գյուղնախ

2017 թվականի բյուջեի նախագծի քննարկմանը Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին ԲՀԿ պատգամավոր Վահագն Մախսուդյանը հարցրեց, թե արդյոք գյուղատնտեսությունը շարունակում է գերակա ճյուղ համարվել: Նա նաև հարցրեց, թե Գյուղատնտեսության մասին կա՞ օրենքի մշակում, նաև հարցրեց, թե հնարավոր է հողերի սերտիֆիկացման հարցը լուծվի: Նախարարն ասաց, թե բոլոր երեք հարցերին կարելի է մեկ պատասխան տալ՝ Գյուղատնտեսության մասին օրենք ընդգրկելով: […]

Միհրան Հարությունյանը ե՞րբ գորգ կվերադառնա

Օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը գորգ կվերադառնա 8 ամսից ոչ շուտ: Նա չի մասնակցի հաջորդ տարվա մայիսին կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը: «Եվրոպայի առաջնությանը Միհրան Հարությունյանը չի մասնակցի: Նրա վերականգնման փուլը կտեւի 8 ամիս: Սա բժշկի ցուցումն է, նա պետք է խուսափի ծանր մարզումներից: […]

Տենդերի անցկացման արդյունքում գների նվազեցում է եղել

Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը  2017թ-ի բյուջեի նախագծի քննարկմանը ներկայացրեց Բնապահապանության, Գյուղատնտեսության նախարարությունների, Ջրային կոմիտեի բյուջեից հատկացվող հիմնական ցուցանիշերը: Բնապահապանության նախարարությանը 2017թ-ին կհատկացվի 2 մլրդ 941մլն դրամ, նախատեսվում է 20 ծրագրեր իրականացնել: Փոխնախարարը նշեց, թե նախարարության աշխատակազմի պահպանմանը հատկացվող ցուցանիշերը գրեթե նույնությամբ նախորդ տարվա համեմատ պահպանվել են, իսկ փոփոխությունները բացատրվում են կառուցվածքային փոփոխությունների օպտիմալացման […]

«Ների՛ր, որ ներվես»

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր՝ լրագրողների հետ հանդիպմանը  հորդորեց  չխառնվել Գագիկ Ծառուկյանի ներքին գործերին: Լրագրողները  Արմեն Աշոտյանին հարցրին՝  արդյո՞ք փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո իր ասածները Ծառուկյանի մասին ուժի մեջ է,  պատասխանեց. «Քանի դեռ Գագիկ Ծառուկյանը, ըստ իս, չի հայտարարել իր վերջնական որոշման մասին վերադառնալ հանրային քաղաքականություն, իր բոլոր մտորումները իր ներքին գործն է: Ես առաջարկում […]

Սոչիում ուղղաթիռն ընկել է տան վրա․ կան զոհեր /վիդեո/

Սոչիում ողբերգական միջադեպ է տեղի ունեցել։ Ուղղաթիռն ընկել է առանձնատան բակը, արդյունքում կա երկու զոհ եւ վիրավորներ։ Բարեբախտաբար, պատահարի պահին տան բակում ոչ ոք չի եղել, զոհվել են ուղղաթիռի ուղեւորներից երկուսը։ Ուղղաթիռում 6 հոգի է եղել, բոլորն էլ Մոսկվայի բնակիչներ՝ 20-32 տարեկան։ Նրանք վարձել էին զբոսաշրջային ուղղաթիռը։ Մանրամասները՝ տեսանյութում։

Աղքատության կրճատման վերաբերյալ վերլուծություն չի արվում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի խոսքով՝աղքատության կրճատման վերաբերյալ վերլուծություն  չի արվում: Վերջինս ոչ մասնագիտական որակեց սոցիալական բեռի թեթևացումը տոկոսներով հաշվարկելը : Անկախ ամեն ինչից լրագրողների հետ զրույցում նախարարը շեշտեց, որ սոցիալական պաշտպանության ոլորտը եղել և լինելու է առաջնային: «Եթե հաջորդ տարվա բյուջեի նախագծում 30 միլիարդ պայմանական լրացուցիչ միջոց չի գտնվել կենսաթաշոկաների բարձրացման համար, չի […]

Դեֆոլտ չի լինի

2017 թվականի  բյուջեն նույն համամասնությունը, նույն տրամաբանությունը ունի, ինչ վերջին մի քանի տարվա բյուջեներն ունեին. ստացվում է՝ կտրուկ արմատական փոփոխություններ ակնկալելը դժվար է:   Այսօր «Հենարան»   ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի տեսակեր արտահայտեց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը: Վերջինս շեշտեց՝ բյուջեում նաեւ բացասական միտում է նկատել՝ պետական պարտքի սպասարկմանը հետզհետե ավելի մեծ գումարներ են ուղղվում: Եթե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՀոկտեմբերիԴեկտեմբերի