28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2016

1.1 միլիարդ լրացուցիչ գումար հատկացված է բնակչության կենսամակարդակի ավելացմանը

Ըստ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի՝ սոցիալական պաշտպանության ոլորտը եղել եւ լինելու է միշտ առաջնային: «Եթե հաջորդ տարվա բյուջեի նախագծում երեսուն միլիարդ պայմանական լրացուցիչ միջոց չի գտնվել կենսաթաշոկաների բարձրացման համար չի եղել»,- ասաց Ա. Ասատրյանը: Նախորդ տարի պայմանավորված էլեկտրաէներգիայի եւ գազի սակագնի բարձրացմամբ ինչպես հայտնի է կառավարությունը սոցիալապես անապահով ընտանիքներին որպես աջակցություն տրամադրեց […]

Նոր Կառավարությունը կոնկրետացում էր պահանջում. փոխնախարար

Այսօր՝ նոյեմբերի 2-ին  «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ,  ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը և ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Ստեփան Պետրոսյանը խոսեցին  ՀՀ կառավարության նոր ծրագրի շրջանակում սփյուռքին առնչվող հեռանկարային բարեփոխումների մասին: «Սփյուռքի բաժնում առանձնացված են 7 կարևորագույն խնդիրներ, պետք աշխատանքներ կատարվեն այս գերակա խնդիրներին լուծում տալու ուղղությամբ»,-նշեց Ստեփան Պողոսյանը: Սերժ Սրապիոնյանն էլ […]

Ինչ կանխատեսում է անում Արտեմ Ասատրյանը մյուս տարվա համար (վիդեո)

2017 թվականի պետական բյուջեի նախագծով կենսաթոշակների, նպաստերի եւ նվազագույն աշխատավարձի բարձրացում նախատեսված չէ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: «Անհրաժեշտ միջոցները, որոնք նախատեսվել են 2017 թվականի բյուջեի նախագծում, դուք տեղյակ եք, նաեւ առաջին օրը հնարավորություն ուներ ֆինանսների նախարարը ամբողջական ներկայացնելու ըստ ոլորտների բաշխման հնարավորությունները, պետական բյուջեի երեսուն […]

Սիսիանի ճանապարհին մեքենան գլորվել է ձորը. կան զոհեր

Նոյեմբերի 2-ին, ժամը 06.57-ին ահազանգ է ստացվել, որ Գորայք-Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորայք հատվածի 9-րդ կմ-ին «Mitsubishi Grandis» մակնիշի (վարորդ՝ Կ. Մ.) 35 AG 494 պետհամարանիշով […]

Պաշտոնից ազատել է

ՀՀ վարչապետը որոշում է կայացրել՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվա-կանի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Հովհաննես Հովհաննիսյանին ազատել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

Հայաստանի արտգործնախարարը կայցելի Բեռլին

Նոյեմբերի 3-ից 4-ը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի  Բեռլին, որտեղ կկայանա նրա հանդիպումը Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ: Նախատեսված է նաեւ Հայաստանի արտգործնախարարի հանդիպումը ԳԴՀ կանցլերի արտաքին քաղաքական եւ անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Քրիստոֆ Հոյսգենի հետ։ Այցի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը Ֆրիդրիխ-Էբերտ հիմնադրամում հանդիպում կունենա Գերմանիայի խորհրդարանի անդամների եւ առաջատար քաղաքագետների ու փորձագետների հետ։

Նաիրա Զոհրաբյանը հիշեց մեծն ռեֆորմիստ Տիգրան Սարգսյանին

ԱԺ սոցիալական հարցերի և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովներում  2017 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նիստին բարձրացրեց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք ընդունված որոշման մասին, որով նախատեսված էր հանել 18 հազար գործազրկության նպաստը: «Ես ուզում եմ հիշեցնել մեծն ռեֆորմիստ Տիգրան Սարգսյանի կառավարության որոշումը, որով 18 հազար դրամ գործազրկության նպաստը […]

«Պայթյուն է սպասվում»

«Այս արտագաղթի պայմաններում Հայաստանում կմնան միայն թոշակառուներ եւ միայն մեկ նախարար», – ԱԺ-ում այսպիսի տեսակետ հայտնեց  ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ մանուկյանը՝ 2017 թ բյուջեի նախագծի լսումների ժամանակ: Դիմելով սոցապնախարար Արտեմ Ասատրյանին՝ Մանուկյանն ասաց.«Արտագաղթում է ավելի շատ աշխատող տարիքի բնակչությունը: Եթե այսպես գնա, հայերի մոտ կմնա երկու նախարար: Դրսում՝ Հրանուշ Հակոբյանը՝ համայն Սփյուռքի նախարար, իսկ ներսում […]

Ինչու՞ կրպակները մամուլ չեն ստացել

Մեր տեղեկություններով այսօր Էրեբունիում, Անավում ու Նորքի 5-8-րդ զանգվածում գտնվող կրպակներից որոշները մամուլ չեն ստացել: Ընդգծենք՝ վերը նշված խնդրի պատճառով այսօր Henaran.am-ն իր ընթերցողին  մամուլի տեսություն չի ներկայացրել: Առաջացած խնդրի պատճառները պարզելու նպատակով զանգահարեցինք «ՀԱՅՄԱՄՈՒԼ» Հայաստանի  մամուլի տարածման գործակալություն ՓԲԸ: Մեզ հետ զրույցում «ՀԱՅՄԱՄՈՒԼ»-ի աշխատակիցը ընդգծեց՝ իրենց բաժանորդներից  այսօր դեռևս դժգոհություն չեն լսել, ապա ընդգծեց՝ կան նաև […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՀոկտեմբերիԴեկտեմբերի