21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ինչու՞ կրպակները մամուլ չեն ստացել

Մեր տեղեկություններով այսօր Էրեբունիում, Անավում ու Նորքի 5-8-րդ զանգվածում գտնվող կրպակներից որոշները մամուլ չեն ստացել:
Ընդգծենք՝ վերը նշված խնդրի պատճառով այսօր Henaran.am-ն իր ընթերցողին  մամուլի տեսություն չի ներկայացրել:
Առաջացած խնդրի պատճառները պարզելու նպատակով զանգահարեցինք «ՀԱՅՄԱՄՈՒԼ» Հայաստանի  մամուլի տարածման գործակալություն ՓԲԸ:

Մեզ հետ զրույցում «ՀԱՅՄԱՄՈՒԼ»-ի աշխատակիցը ընդգծեց՝ իրենց բաժանորդներից  այսօր դեռևս դժգոհություն չեն լսել, ապա ընդգծեց՝ կան նաև այլ կազմակերպություններ, որոնք կրպակներին մամուլ են բաժանում. գուցե այդ կազմակերպություններն են թերացել:

«Բոլոր կրպակներին չէ, որ մենք ենք մամուլ բաժանում, քանի որ կրպակներին մամուլ բաժանող այլ ընկերություններ էլ կան: Օրինակ, կանաչ կրպակներին մենք մամուլ չենք բաժանում: Մենք հիմնականում սեփական կրպակներին ենք սպասարկում և անհատ բաժանորդներին ու հիմնարկներին», – նշեց  «ՀԱՅՄԱՄՈՒԼ»-ի աշխատակիցը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ