20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 21, 2016

39 ամյա Համբարձումը հիվանդանոցում մահացել է

Նոյեմբերի 20-ին, ժամը 18.20-ին, «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Փափազյան փողոցի թիվ 13 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1977 թ. ծնված Համբարձում Հովհաննիսյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, ժամը 20-ին, մահացել է: Կատարվում է քննություն:  

«Լավ օրից չէ, որ սրան ենք գնում».ՀՀԿ պատգամավոր

«1000 դրամ նախագիծը դրական է, ուղղակի մոտեցումն է սխալ»,-այսօր՝ նոյեմբերի 21-ին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ԳԽ նախկին պատգամավոր Վիգեն  Խաչատրյանը ընդգծելով, որ 1000 դրամ նախագծի մոտեցումը անհրաժեշտ է համարում, սակայն ընտրված մոտեցումն է սխալ: «Որևէ մեկը չի կասկածում, որ համապատասխան օժանադակությունը մարդիկ չեն ստանա, մոտեցման եղանակն է սխալ: Իսկ ընդհանուր երևույթը դրական է, ուղղակի կազմակերպման […]

Խոշոր վթար Կոմիտասում․ կան վիրավորներ

Նոյեմբերի 21-ին, ժամը 00.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայում՝ Ինեկոբանկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ 2109» մակնիշի 34 RP 352 պետհամարանիշի (վարորդ՝ Է. Գ.) և «Օպել Կորսա» մակնիշի 35 AQ 730 պետհամարանիշի (վարորդի տվյալները […]

«Դղյակներ կառուցած պաշտոնյաներից հիմնադրամը պետք է միլիարդներ պահանջի». ՀՀԿ պատգամավոր/վիդեո/

«1000 դրամների հիմնադրամը կլինի միակ հիմնադրամը մեր երկրում, որից որևէ մեկը չի գողանա » ,-այս մասին այսօր՝ նոյեմբերի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը: «Ես համաձայն եմ, որ բանակում կան ստոր մարդիկ՝ ջոկի հրամանատարից սկսած՝ մինչև գեներալներ: Սակայն պետք չէ այդ փաստերին, որոնք շատ դեպքերում օրինաչափ են, քանի որ […]

Վարչապետը համարձակ գնահատականներ է տալիս հայաստանյան հասարակության բառադիությանն ու լոդրությանը

Քաղաքագետ Լևոն Մարգարյանը Ֆեյսբուքյան հանրագրում անդրադարձել է վարչապետի հետ ունեցած հանդիպմանը. «Չնայած բլոգեր չեմ, բայց էրեկ մի շարք ակտիվ ֆեյսբուքյան օգտատերերի, լրագրողների, քաղաքագետների հետ հրավիրված էի վարչապետի հետ հանդիպման: Նախօրոք ասեմ, որ որևէ հարց չեմ տվել, չնայած մի քանի հարց նախապատրատել էի: Չեմ տվել, որովհետև հանդիպման ֆորմատն ու վարչապետի կեցվածքը չէին դրդում այդ հարցերը տալ: […]

Դադարեցվել են Սևանա լճում և այնտեղ թափվող գետերում ձկան և խեցգետնի որսը

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, ղեկավարվելով <<Կենդանական աշխարհի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի <<է>> կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ի N 1237-Ն որոշման հավելվածի 7-րդ կետի <<ա>> ենթակետը, 12-րդ կետի <<դ>> ենթակետը և ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի 2016 թվականի նոյեմբերի 11-ի N2459-119 գրությունը, սույն թվականի […]

Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանն ամուսնացել է Երեւանում /ֆոտո, վիդեո/

Մոսկվայում հայտնի դիմահարդար 23-ամյա Գոհար Ավետիսյանը այս հանգստյան օրերին ամուսնացել է, հարսանիքը տեղի է ունեցել Երեւանում։ Գոհարի ընտրյալը մոսկվայաբնակ երգիչ Վահիկ Մարտիրոսյանն է։ Հարսանիքը տեղի է ունեցել հայկական ավանդույթների համաձայն, Գոհարը հարսանիքի ընթացքում երկու հարսանեկան զգեստ է կրել։      

« Էտ դղյակաշինարարությունը , որ արեցին 25 տարվա մեջ, ո՞ւմ հաշվին էր»/վիդեո/

«Նրանք, ովքեր թալանել են այս երկիրը պետք է ապահով ապրեն, բայց էն սովորական մարդիկ, ովքեր 60 կամ 100 հազարով տուն են պահում ՝ պետք է 1 000 դրամ տան բանակին: Էտ դղյակաշինարարությունը , որ արեցին 25 տարվա մեջ ում հաշվին էր: Ապրիլյան պատերազմից հետո մեծ օգնություն եղավ բանակին, ով հաշվետվություն տվեց դրա մասին»,-այս մասին  այսօր հրավիրված […]

«Այո՛, տխմա’ր, ես արվամոլ եմ»

«Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Իսպանիայի առաջնության 12-րդ մրցափուլի ընթացքում  բախվել էր «Աթլետիկոյի» իսպանացի կիսապաշտպան Կոկեի հետ: Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստն արվամոլ է անվանել Ռոնալդուին: Իսկ Ռոնալդուն պատասխանել է.  «Այո՛,  տխմա’ր,  ես արվամոլ եմ, բայց լողում եմ փողի մեջ»: Հիշեցնենք, որ Ռոնալդուի հեթ-տրիկի շնորհիվ Արքայական ակումբը 3:0 հաշվով արտագնա հաղթանակ էր տարել մադրիդյան դերբիում: Պորտուգալիայի հավաքականի ավագը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՀոկտեմբերիԴեկտեմբերի