27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Վարչապետը համարձակ գնահատականներ է տալիս հայաստանյան հասարակության բառադիությանն ու լոդրությանը

Քաղաքագետ Լևոն Մարգարյանը Ֆեյսբուքյան հանրագրում անդրադարձել է վարչապետի հետ ունեցած հանդիպմանը.

«Չնայած բլոգեր չեմ, բայց էրեկ մի շարք ակտիվ ֆեյսբուքյան օգտատերերի, լրագրողների, քաղաքագետների հետ հրավիրված էի վարչապետի հետ հանդիպման:

Նախօրոք ասեմ, որ որևէ հարց չեմ տվել, չնայած մի քանի հարց նախապատրատել էի: Չեմ տվել, որովհետև հանդիպման ֆորմատն ու վարչապետի կեցվածքը չէին դրդում այդ հարցերը տալ: Պատճառը ՝ Կարեն Կարապետյանը տրամադրված չէ Հայաստանի խնդիրներին նայել քաղաքական տեսանկյունից, դրանք իր համար ոչ ներքաղաքական են, ոչ էլ առավել ևս աշխարհաքաղաքական, նրա համար խնդիրները մենեջմենթի մեջ են: Իսկ ես մտածում եմ այլ կերպ ՝ Հայաստանի խնդիրների պատճառը ոչ կոռուպցիան է, ոչ Սաշիկը, ոչ համատիրության բառադի աշխատանքը, ոչ դաժան հարկայինի տեսուչը. դրանք հետևանքներ են. կան հիմնարար հարցեր ՝ ղարաբաղյան հիմնախնդիր, հայ-թուրքական հարաբերություններ, Իրանի, Վրաստանի, Ռուսաստանի հետ հարաբերություններ: Եթե այս հիմնարար խնդիրները չեն դրվում օրակարգում և փոխարենը կենտրոնանում ենք ներքին ռեսուրսով աշխատանքային արդյունավետություն ապահովելու վրա, ամենաազնիվ մղումների դեպքում ունենում ենք փխրուն փոփոխություններ 5-7 տոկոս դիապազոնում: Իսկ այս հիմնախնդիրներից առնվազն երեքը ՝ Վրաստանը, Իրանը, Ռուսաստանը ի տարբերություն մյուս երկուսի, եթե ոչ ամբողջովին ի նպաստ մեզ կարգավորվող են, ապա քաղաքական համապատասխան ծրագրի ու կամքի դեպքում առավել հասանելի են էական արդյունքներ գրանցելու համար, մասնավորապես Իրանը և իրանական գազը:

Ընդհանրապես Հայաստանի վարչապետի պաշտոնում այդպես էլ ներդաշնակ թեկնածու Բագրատյանից բացի չի եղել՝ ներդաշնակ այն իմաստով, որ պատկերացնի ոչ միայն տնտեսությունը, այլև պետական քաղաքականությունն ու իր ներկայացրած ուժի քաղաքական տեսլականը:

Եղել են կամ քաղաքականությունից հեռու պրոֆեսիոնալ տեխնոկրատներ, կամ խիստ քաղաքականացված, բայց տնտեսությունից անտեղյակ մարդիկ, ովքեր կառավարել են ձեռքով, մեխանիկական եղանակով, խուսափել են համակարգերից ու մոդելներից: Եվ քանի որ տեխնոկրատները քաղաքական ինտրիգներից հեռու են մնացել, հենց այդ ինտրիգների ձեռամբ էլ դուրս են եկել պաշտոնից:

Կարեն Կարապետյանը հրաշալի գիտի` ինչ է տնտեսությունը, բավական ազնիվ ու համարձակ գնահատականներ է տալիս հայաստանյան հասարակության բառադիությանն ու լոդրությանը, ինչը շատ պաշտոնյաներ վախենում են անել, համոզված է, որ եթե աշխատի թափանցիկ, որոշումները բացատրի հասարակությանը, ապա ամեն ինչ կստացվի: Բայց չի ցանկանում քաղաքական օրակարգերի մեջ մտնել: Իսկ վարչապետի պաշտոնը ոչ միայն ֆորմալ, այլև փաստացի հենց քաղաքական պաշտոն է: Կարծում եմ՝ երկար տարիների հաջող փորձառությունը կոմերցիոն ոլորտում խանգարում է Կարապետյանին վարչապետի քաղաքական պաշտոնում»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ