14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Խոշոր վթար Կոմիտասում․ կան վիրավորներ

Նոյեմբերի 21-ին, ժամը 00.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայում՝ Ինեկոբանկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ 2109» մակնիշի 34 RP 352 պետհամարանիշի (վարորդ՝ Է. Գ.) և «Օպել Կորսա» մակնիշի 35 AQ 730 պետհամարանիշի (վարորդի տվյալները չեն հաջողվել ճշտել) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Օպել Կորսա» մակնիշի ուղևորներ Մ. Ա.-ը (1969 թ. ծնված), Տ. Զ.-ը (1969 թ. ծնված), Լ. Ս.-ը (1972 թ. ծնված) և Կ. Ս.-ը (1970 թ. ծնված) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացավել են «Թիվ 1 համալսրանական կլինիկա», որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ