21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

« Էտ դղյակաշինարարությունը , որ արեցին 25 տարվա մեջ, ո՞ւմ հաշվին էր»/վիդեո/

«Նրանք, ովքեր թալանել են այս երկիրը պետք է ապահով ապրեն, բայց էն սովորական մարդիկ, ովքեր 60 կամ 100 հազարով տուն են պահում ՝ պետք է 1 000 դրամ տան բանակին: Էտ դղյակաշինարարությունը , որ արեցին 25 տարվա մեջ ում հաշվին էր: Ապրիլյան պատերազմից հետո մեծ օգնություն եղավ բանակին, ով հաշվետվություն տվեց դրա մասին»,-այս մասին  այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը

Լրագրողի դիտարկմանը, թե Արցախից հաշվետվություն ստացվել է ու բավականին մանրամասն Արամ Սարգսյանը արձագանքեց. «Ես Կառավարությանն էլ եմ նույն հարցադրումն անում, թե պետական պարտքի մասին ինչո՞ հաշվետվություն չեն տալիս: Դրա համար ժողովուրդը վրդովված է»:

Սարգսյանի խոսքով՝ Հայաստանի հանրապետության բնակչության 70 տոկոսը աղքատ է համարում իրեն. « Սրանից խայտառակ բան չկա: Սա նշանակում է, որ  նորից կվերցնեն ընտրակաշառք ու կգնան ընտրության : Ես մտածում եմ  մեր ժողովրդի վիճակի մասին, որ այլասերում են այս մոտեցումներով»,-եզրափակեց Արամ Սարգսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ