20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 21, 2016

«Գնողունակության պակաս կա» /վիդեո/

ՀՀ-ում գործող ընկերությունները, հնարավոր է,   մոտ ապագայում սկսեն  փակվել: Այս մասին  լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ մեկնաբանելով կաթնամթերք արտադրող խոշորագույն ընկերություններից «Աշտարակ կաթ»-ի դժվարությունները: Հարկային պարտավորությունների հետ կապված խնդիրների պատճառով ընկերությունը վերջերս դադարեցրել է արտադրությունը: Մակարյանի խոսքով՝ վերջին տարիներին բնակչության գնողունակությունը կտրուկ նվազել է, դրա հետ մեկտեղ՝ նաեւ մանրածախ […]

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 22-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է թույլ ձյուն: 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 22-23-ը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Երևանում՝ Նոյեմբերի 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նոյեմբերի 22-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Նոյեմբերի 22-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի թուրքագետ Գևորգ Պետրոսյանը: ԹԵՄԱ՝ Թուրքիայի ներքին և արտաքին իրավիճակը՝ քրդական գործողություններն ու հայ-թուրքական հարաբերությունները:

Վահան Շիրխանյանին խոշտանգում են. փաստաբանը ահազանգում է

«Վահան Շիրխանյանը ձերբակալվել է առողջ, բայց հիմա դարձել է հաշմանդամ» ,-այսօր՝ նոյեմբերի 21-ին  լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Վահան Շիրխանյանի  պաշտպանը՝փն  Հայկ Ալումյանը: Փաստաբանը  երեք օր առաջ է տեսակցել Շիրխանյանի հետ և իր փոխանցմամբ՝ ցնցված է: «Վահան Շիրխանյանն ասաց, որ այս 11 ամիսների ընթացքում, որ նա գտնվում է քրեակատարողական հիմնարկում, ավելի քան 4000 դեղահաբ է խմել, որոնց […]

Վանաձորում դաժանաբար սպանվել է 21 ամյա երիտասարդ

Վանաձորում նախօրեին, 21-ամյա երիտասարդին սպանել են դանակի 6 հարվածով: Տեղեկությունների համափայն արդեն կա ձերբակալված: Հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրիք 104 հոդվածով (սպանություն): Դեպքը տեղի է ունեցել Երեւանյան խճուղի 88 հասցեի «Ավտոտեխսպասարկման» կայանի մոտ, որտեղ կանչով ժամանած շտապօգնության բժիշկները հայտնաբերել են երիտասարդին արդեն իսկ մահացած վիճակում: Դիակի վրա հայտնաբերել են դանակի բազմաթիվ հարվածներ մեջքի, որովայնի […]

Եթե լիներ քաղաքական կամք

Henaran.am-ի զրուցակիցն է Հելսինկյան ասամբլեայի վանաձորյան գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: –Պարո՛ն Սաքունց, Կառավարության նիստի ժամանակ վարչապետը հանձնարարեց Արդարադատության նախարարին երկշաբաթյա ժամկետում նախապատրաստել և ներկայացնել ապօրինի հարստացումը քրեականացնելու մասին օրենքի նախագիծ: Ըստ Ձեզ` արդյոք քաղաքական կամք կա` կանխելու ապօրինի հարստացման նոր դեպքերը, պատժելու պաշտոնյաներին: -Եթե քաղաքական կամք լիներ, ապա օրենսդրությունը թույլ է տալիս, որ բազմաթիվ հաղորդումների հրապարակումների հիման […]

Ամանորի տոնական միջոցառումները ևս պետք է անցկացվեն համեստ ձևաչափով

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է քաղաքապետի տեղակալներ Արամ Սուքիասյանի և Դավիթ Օհանյանի գլխավորությամբ ստեղծել աշխատանքային խումբ, որը սեղմ ժամկետում կներկայացնի մայրաքաղաքում Ամանորի տոնական միջոցառումների կազմակերպման և անցկացման համապարփակ ծրագիր: Քաղաքապետի կողմից հստակ պահանջ է դրվել ծրագրի մշակման հիմքում դնել միջոցառումների համեստ ձևաչափով անցկացման սկզբունքը: «Ինչպես գիտեք, դեռ մայիս […]

Վթարային ջրանջատում կլինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 22-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Հաղթանակ թաղամասի 5-ից 18-րդ փողոցների՝ իրենց նրբանցքներով և փակուղիներով,  Մերձավան գյուղի 4-րդ փողոցի, թիվ 15166 զորամասի, ավազի հանքի, Պետգույքի կառավարման վարչության ՊՈԱԿ-ի ջրամատակարարումը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՀոկտեմբերիԴեկտեմբերի