27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Եթե լիներ քաղաքական կամք

Henaran.am-ի զրուցակիցն է Հելսինկյան ասամբլեայի վանաձորյան գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Պարո՛ն Սաքունց, Կառավարության նիստի ժամանակ վարչապետը հանձնարարեց Արդարադատության նախարարին երկշաբաթյա ժամկետում նախապատրաստել և ներկայացնել ապօրինի հարստացումը քրեականացնելու մասին օրենքի նախագիծԸստ Ձեզ` արդյոք քաղաքական կամք կա` կանխելու ապօրինի հարստացման նոր դեպքերը, պատժելու պաշտոնյաներին:

-Եթե քաղաքական կամք լիներ, ապա օրենսդրությունը թույլ է տալիս, որ բազմաթիվ հաղորդումների հրապարակումների հիման վրա քրեական գործեր հարուցեն, ապօրինի ճանապարհով պետական բյուջեի միջոցները յուրացնելու, հարկերը չվճարելու այլ գործարքներ կատարելո ուղղությամբ քրեական գործեր կարող էին հարուցվել, եթեքաղաքական կամք լիներ, օֆշորային հայտնի սկանդալը կունենար պատշաճ քննություն, Նաիրիտի վերաբերյալ բազմաթիվ հետաքննական նյութերի հիման վրա էլ կհարուցվեր քրեական գործ, այսինքն` այն, ինչ անում է իշխանությունը, ինչ քայլ անում է, տեղավորվում է նախընտրական քարոզչության տրամաբանության մեջ:

Նախագծի վերաբերյալ ի՞նչ դիտարկումներ ունեք:

-Նախագիծը չեմ էլ կարևորում, այն ձևական փաստաթուղթ է լինելու. ինչպես մյուս բոլոր օրենքները գրվելու է ու մնա թղթի վրա:%d0%b1%d0%b5%d0%b7-%d0%bd%d0%b0%d0%b7%d0%b2%d0%b0%d0%bd%d0%b8%d1%8f-2

Տարբեր մասնագետների կողմից կարծիքներ հնչեցին, որ այս նախագիծը միտում ունի ճնշումներ գործադրել իշխանության այն ներկայացուցիչների վրա, ովքեր կցանկանան դեմ դուրս գալ հենց այդ նույն իշխանությանը, ինչպես օրինակ` եղավ 2008 թվականին Խաչատուր Սուքիասյանի հետ:

-Իշխանությունը` հանձինս Սերժ Սարգսյանի, ոստիկանության, ԱԱԾ-ի, դատախազության, Քննրական մարմնի, շատ լավ, պատշաճ իրազեկված են, թե ով ինչով է շնչում: Մի կասկածեք դրան, իսկ արդյոք սա նպատակ ունի ավելի մեծացնելու ճնշումը պաշտոնյաների նկատմամբ, նույն պաշտոնյաների վրա ճնշումը մեծացնելու լծակներն էլ բավարար են: Այնպես որ սա պարզապես զուտ ցույց տալու համար է, որ իրենք արդեն փոխվել են, արդեն այլ կերպ են մտածում, չէ, արդեն կոռուպցիայի դեմ էլ են պայքարում:

Բայց ինչպես միշտ ընտրողաբար կիրառելու են դաշտում ոչ թե քավության նոխազ, այլ զոհաբերություն` հանուն իրենց նպատակների: Նպատակը փոքր-ինչ լեգիտիմությունը բարձրացնելն է: Սա հաստատ չի վերաբերելու Սամվել Ալեքսանյանին, գեներալներին, Մհեր Սեդրակյանին, Սուրիկ Խաչատրյանին, Գագիկ Ծառուկյանին և այլն:

Խնդրահարույց չի՞ այն, որ օրենքը հետադարձ ուժ չունի:

-Մեզ մոտ ընդհանրապես օրենքի հակադարձ ուժի հարցը, որ ձևակերպում են, աղավաղում են: Կան հանցագործների մասին բազմաթիվ հրապարակումներ, որոնք ուղղակի մնում են գրված, այս օրե՞նքն է օգնելու, որ մարդիկ հանցագործությունները բացահայտեն, ի՞նչն է խանգարում «մարտի 1-ի» խայտառակ հանցագործությունը բացահայտել, ոչ մի բան չի խանգարում:

 

Զրույցը` Սերինե Գաբրիելյանի:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ