«Լավ օրից չէ, որ սրան ենք գնում».ՀՀԿ պատգամավոր
«1000 դրամ նախագիծը դրական է, ուղղակի մոտեցումն է սխալ»,-այսօր՝ նոյեմբերի 21-ին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ԳԽ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը ընդգծելով, որ 1000 դրամ նախագծի մոտեցումը անհրաժեշտ է համարում, սակայն ընտրված մոտեցումն է սխալ:
«Որևէ մեկը չի կասկածում, որ համապատասխան օժանադակությունը մարդիկ չեն ստանա, մոտեցման եղանակն է սխալ: Իսկ ընդհանուր երևույթը դրական է, ուղղակի կազմակերպման և առաջարկման ձևը մի փոքր իր մեջ պարունակում է հասարակության հանդեպ արհամարհանք»,-անշեց նախկին պատգամավորը:
Խաչատրյանի խոքով՝ կարելի էր կամավորական շարժումից սկսել, երբ ինչ-որ մարդիկ հավաքվեին, գումար հաստատվեր, նոր արդեն օրինականացվեր:
Ասուլիսին ներկա՝ ԱԺ պատգամավոր Լևոն Մարտիրոսյանն էլ նշեց, թե նորանշանակ պաշտպանության նախարարին ձեռնտու չէր հենց սկզբից այսպիսի աղմկոտ նախաձեռնությամբ հանդես գալ:
«Եթե արվել է, նշանակում է՝ անհրաժեշտությունը կա: Իսկապես լավ օրից չէ, որ սրան ենք գնում»,-եզրափակեց Լևոն Մարտիրոսյանը: