«Այո՛, տխմա’ր, ես արվամոլ եմ»
«Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Իսպանիայի առաջնության 12-րդ մրցափուլի ընթացքում բախվել էր «Աթլետիկոյի» իսպանացի կիսապաշտպան Կոկեի հետ:
Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստն արվամոլ է անվանել Ռոնալդուին: Իսկ Ռոնալդուն պատասխանել է. «Այո՛, տխմա’ր, ես արվամոլ եմ, բայց լողում եմ փողի մեջ»:
Հիշեցնենք, որ Ռոնալդուի հեթ-տրիկի շնորհիվ Արքայական ակումբը 3:0 հաշվով արտագնա հաղթանակ էր տարել մադրիդյան դերբիում: Պորտուգալիայի հավաքականի ավագը 18 գոլով դարձել էր մադրիդյան դերբիների պատմության լավագույն ռմբարկուն՝ գերազանցելով «Ռեալի» լեգենդար հարձակվող Ալֆրեդո Դի Ստեֆանոյի ռեկորդը: