26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 9, 2016

ԼՂ հիմնահարցը ռազմական լուծում չունի․ դեսպան

Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը ռազմական լուծում չունի։ Նման հայտարարություն է արել Ադրբեջանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռոբերտ Սեկուտան, գրում է ադրբեջանական ԱՊԱ-ն։ Սեկուտան նշել է, որ Մինսկի խմբի համանախագահները շարունակում են ջանքեր գործադրել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների և նախագահների հանդիպում կազմակերպելու համար: «Միանաշանակ է մի բան` ղարաբաղյան հակամարտությունը ռազմական կարգավորում չի կարող ունենալ: Այդ պատճառով կողմերը […]

ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու Թալիշ գյուղի արեւելյան ուղղությամբ

Նոյեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու  ԼՂՀ Մարտակերտի շրջանի   Թալիշ գյուղի արեւելյան ուղղությամբ։ ԼՂՀ ԱԳՆ-ից  հայտնում են, որ ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/ եւ  […]

Դժվար և հետաքրքիր շրջան է սկսվել. բացի գազից ու էլեկտրաէներգիայից այլ սակագների նվազումը չի բացառվում (վիդեո)

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի խոսքով՝ բավական դժվարին և հետաքրքիր շրջան է արդեն սկսվել բոլորիս և ոչ միայն կառավարության համար, որովհետև միայն կառավարությամբ չի կարելի պայմանավորել դրական առաջընթաց, բայց կարելի է դրական ազդակներ ստանալ կառավարության կողմից` այդ առաջընթացը ապահովելու համար: «Հետաքրքիր ներդաշնակություն կա ծրագրի և բյուջեի միջև, ինչը պարտադիր չէր նախկինում: Օրինակ` եթե կառավարությունն ասում է` պետք […]

Ոստիկանների նկատմամբ բռնություն մեջ մեղադրվող Նարեկը 10 օր է հացադուլի մեջ է.փաստաբան

Ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր Նարեկ Սարգսյանը հոկտեմբերի 31-ից սկսած հացադուլը դեռ շարունակում է: Իր խափանման միջոցի դեմ բողոքող Նարեկ Սարգսյանին փաստաբան Արայիկ Պապիկյանը նրան տեսակցել է երեկ՝ նոյեմբերի 8-ին : «Իմ պաշտպանյալի վիճակը նորմալ էր, գանգատներ չուներ, նշեց, որ պարբերաբար բժիշկները զննում են: Նարեկ Սարգսյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը և […]

Հենրիխ Մխիթարյանը` ՅՈՒՆԻՍԵՖ- բարի կամքի դեսպան

Այսօր՝  Հայաստանի ազգային հավաքականի ավագ եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշանակվեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան:   Մխիթարյանը օժանդակելու է ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ երեխաների կրթություն ստանալու իրավունքն առաջ մղելու գործում, բարձրաձայնելու է Հայաստանի առավել կարիքավոր երեխաների իրավունքների մասին: Այս նշանակումը ՅՈՒՆԻՍԵՖ-ի 70-ամյակի առթիվ է, որը նշվում է այս տարվա դեկտեմբերին:   Մխիթարյանն իր խոսքում ասաց. […]

Դոնալդ Թրամփը հաղթեց նախագահական ընտրություններում

Ամերիկյան լրատվամիջոցները նշում են, որ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Դոնալդ Թրամփը հաղթանակ է տարել ԱՄՆ նախագահի ընտրություններում։ Ինչպես նշում է CNN-ը, Թրամփը հավաքել է 288 ձայն՝ անհրաժեշտ 270-ից։ Նշվում է նաեւ, որ մյուս թեկնածու Հիլարի Քլինթոնը զանգահարել է Թրամփին, շնորհավորել նրան՝ ընդունելով իր պարտությունը։ Այսպիսով, Դոնալդ Թրամփը կդառնա ԱՄՆ հաջորդ նախագահը։

Բոլոր ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 9-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Գյուղ կանգնի, գերան կկոտրի. Աղձքի բնակիչների պայքարն արդյունք տվեց

Արագածոտնի մարզի Աղձք համայնքի դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել դպրոցի փոխտնօրեն Տիգրան Գասպարյանը: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Աղձքի գյուղապետ Արթուր Ավետիսյանը: Նա շեշտեց՝ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սոնա Միքայելյանը մարզպետի որոշմամբ հեռացվել է պաշտոնից: Արթուր Ավետիսյանը նշեց՝ գյուղացիներին ուզում էին՝ դպրոցի տնօրենն իրենց գյուղից լինի, իսկ նախորդ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը Փարպի գյուղից […]

Իրաքի հետ հարաբերություններում 3-րդ երկրի միջնորդության կարիք չունենք. Թուրքիան մերժել է Թեհրանին

Թուրքիան մերժել է Իրանի՝ թուրք-իրաքյան հարաբերություններում միջնորդի դեր ստանձնելու առաջարկը: Իրանի միջնորդության առաջարկը մեկնաբանել է այդ երկրում Թուքիայի դեսպան Ռըզա Հաքան Թեքինը: Ինչպես հայտնում է թուրքական «Doğan» լրատվական գործակալությունը, դեսպանը նշել է, որ Անկարայի և Բաղդադի կապերը չեն խզվել ու երրորդ երկրի միջնորդության կարիք չկա: Ըստ թուրք դիվանագետի՝ Թուրքիան դեմ չէ տարածաշրջանում կայունության հաստատման ուղղված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՀոկտեմբերիԴեկտեմբերի