14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Հենրիխ Մխիթարյանը` ՅՈՒՆԻՍԵՖ- բարի կամքի դեսպան

Այսօր՝  Հայաստանի ազգային հավաքականի ավագ եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշանակվեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան:
 
Մխիթարյանը օժանդակելու է ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ երեխաների կրթություն ստանալու իրավունքն առաջ մղելու գործում, բարձրաձայնելու է Հայաստանի առավել կարիքավոր երեխաների իրավունքների մասին: Այս նշանակումը ՅՈՒՆԻՍԵՖ-ի 70-ամյակի առթիվ է, որը նշվում է այս տարվա դեկտեմբերին:
 
Մխիթարյանն իր խոսքում ասաց. «Վստահ եմ, որ ՅՈւՆԻՍԵՖ-ի հետ կարող ենք երեխաների կողքին լինել: Հայաստանն այն եզակի կազմակերպություններից է, որը նման կերպ երեխաների կողքին է: ՅՈւՆԻՍԵՖ-ի հետ իմ համագործակցության հիմնական շեշտը լինելու է կրթության ոլորտը: Ակտիվ քայլեր ենք ձեռնարկելու, որ յուրաքանչյուր երեխայի համար լավ հնարավորություններ ստեղծվեն»:
 
Այնուհետեւ Մխիթարյանին հանձնվեց ՅՈւՆԻՍԵՖ-ի գրությամբ խաղաշապիկ: Յունիսեֆի բարի կամքի դեսպան է հանրահայտ ֆուտբոլիստ Լեոնել Մեսսին, երգչուհի Շակիրան, ժամանակին Օդրի Հեփբերնը:
 
ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը ասաց, որ առաջիկայում այլ հայ ֆուտբլիստների չեն նշանակի բարի կամքի դեսպան:
 
KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ