26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 9, 2016

Օբաման շնորհավորել է Թրամփին

ԱՄՆ-ի դեռեւս գործող նախագահ Բարաք Օբաման զանգահարել Է նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփին՝  շնորհավորելու նրան հաղթանակի կապակցությամբ, հայտնում է The Associated Press-ը։ Նշվում է, որ քաղաքական գործիչները «շատ ջերմ զրույց են ունեցել» եւ պայմանավորվել են հանդիպել առաջիկայում։ Ամենայն հավանականությամբ՝ այդ հանդիպումը կկայանա վաղը։  

2017-ի ապրիլի 1-ից ԱՊՊԱ-ի փոխհատուցումները կպարզեցվեն

2017 թվականի ապրիլի 1-ից ԱՊՊԱ-ի փոխհատուցումների վճարումները ավելի կպարզեցվեն: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 9-ին, լրագրողներին ասել է Հայաստանի Ավտոապահովագրվողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը: Նրա խոսքով՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով պատճառված վնասի դիմաց փոխհատուցում ստանալու համար բավական կլինի սեփական ապահովագրական ընկերությանը դիմելը: Ընկերությունն էլ կփոխանցի փոխհատուցման գումարը, որը հետագայում ետ կստանա մեղավոր կողմի ապահովագրվողից: Այսպիսով, ավտոսեփականատերերը […]

21 ամյա Արթուրը բերման ենթարվեց օդանավակայանում

Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նոյեմբերի 8-ին, ժամը 13.55-ին, «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է Մոսկվա-Երեւան չվերթով ՀՀ ժամանած, 21-ամյա Արթուր Ս.-ն: Ոստիկանության մամուլի ծառայությունից  հայտնում են, որ նա օգոստոսի 2-ից ոստիկանության Տաշիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի /ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը/ […]

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում նոյեմբերի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 10-11-ը կբարձրանա 1-2 աստիճանով, այնուհետեւ էապես չի փոխվի: «Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ, Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +4+6, իսկ վաղը ցերեկը՝ +17+18 աստիճան տաքություն: Ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակում՝ գիշերը` 0-5, ցերեկը` +10+15, Կոտայքում՝ գիշերը` 0-5, ցերեկը` +10+15, Գեղարքունիքում՝ […]

Ինչպե՞ս ստեղծվեց «լուսավոր սահման» գաղափարը

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը քաղաքացիական հասարակության եւ մասնավորի սեկտորի հետ համագործակցության արդյունքում ԼՂՀ-ի Աստղաշեն գյուղի տներում տեղադրել է Լեդ լամպեր եւ պատրաստվում է Հայաստանի սահմանամերձ գյուղերում նույնպես տեղադրել նման լամպեր: Այս մասին  այսօր մամուլի ասուլիսում ասաց էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը: «Մենք շատ լավ նախագիծ ենք սկսում: Գաղափարը […]

Հայ-լեհական հարաբերություններում տնտեսական աճ է գրանցվել

Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ ինքը հուսով է, որ հայկական ապրանքատեսակները ավելի մեծ ծավալներով ներկայացված կլինեն լեհական շուկայում: Նա նշեց, որ նախորդ տարի հայ-լեհական տնտեսական հարաբերություններն աճ գրանցեցին: «Մեծ աճ գրանցվեց՝ կապված հատկապես Հայաստանից դեպի Լեհաստան արտահանման հետ»,- ասաց նա: Դեսպանը նշեց, որ Լեհաստանը նաեւ […]

Սերժ Սարգսյանը հանդիպել է Աբու Դաբի Էմիրության թագաժառանգի հետ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ նոյեմբերի 9-ին, պաշտոնական այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել ՀՀ Նախագահի եւ Աբու Դաբի էմիրության թագաժառանգ, ԱՄԷ Զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանի ընդլայնված կազմով հանդիպումը` երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների անդամների մասնակցությամբ, որին հաջորդել է Սերժ Սարգսյանի եւ […]

«Դ. Թրամփը կարող է էմոցիոնալ պոռթկում ունենա` ճանաչելով Հայոց ցեղասպանության փաստը»

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի համար ամենևին էլ անակնկալ չէր ԱՄՆ նախագահի ընտրությունններում Դոնալդ Թրամփի հաղթանակը: Ըստ  նրա` մարդիկ արդեն հոգնել էին այն դասական քաղաքական գործիչներից, որոնք կան ամերիկյան քաղաքական դաշտում, հենց սա էր պատճառներից մեկը, որ հենց Թրամփին տրվեց ձայների մեծամասնությունը: Պատճառներից մյուսն էլ գործող նախագահ Բարաք Օբամայի աջակացությունն էր պարտված թեկնածու […]

«Արմաթ» ինժեներական ծրագիրն արդեն համախմբել է շուրջ 160 դպրոցների

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ըհնթացքում այսօր  Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) փոխտնօրեն Հայկ Չոբանյանը, Այգեկի միջնակարգ դպրոցի տնօրեն Ռուզաննա Արիստակեսյանը, ՀՊՄՀ և թիվ 173 դպրոցի խմբակավարներ Նունե Օրդյանն ու Կարապետ Մանուկյանը ներկայացրել են ՀՀ կրթական համակարգում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագրի առանձնահատկությունները: «Արմաթ» ինժեներական ծրագիրն արդեն համախմբել է շուրջ 160 դպրոցների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՀոկտեմբերիԴեկտեմբերի