27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Դ. Թրամփը կարող է էմոցիոնալ պոռթկում ունենա` ճանաչելով Հայոց ցեղասպանության փաստը»

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի համար ամենևին էլ անակնկալ չէր ԱՄՆ նախագահի ընտրությունններում Դոնալդ Թրամփի հաղթանակը: Ըստ  նրա` մարդիկ արդեն հոգնել էին այն դասական քաղաքական գործիչներից, որոնք կան ամերիկյան քաղաքական դաշտում, հենց սա էր պատճառներից մեկը, որ հենց Թրամփին տրվեց ձայների մեծամասնությունը: Պատճառներից մյուսն էլ գործող նախագահ Բարաք Օբամայի աջակացությունն էր պարտված թեկնածու Հիլարի Քլինթոնին:

Henaran.am-ի հարցին, թե ինչպես կանդրադառնա այս փոփոխությունը Հայաստանի վրա, նա պատասխանեց. «Հիլարի Քլինթոնի նախագահ ընտրվելու դեպքում բացառվում էր, որ նա ճանաչի Հայոց ցեղասպանությունը, իսկ այ Դ. Թրամփի դեպքում դա չի բացառվում: Նա անսպասելի քայլեր անող մարդ է, կարող է էմոցիոնալ պոռթկում ունենա` ճանաչելով Հայոց ցեղասպանության փաստը»:

Քաղաքագետը շեշտեց, որ Թրամփը կարող է անսպասելի քայլեր անել՝ օրինակ կապված Մերձավոր Արևելքի հետ: «Իսկ եվրոպական երկրների համար, Դոնալդ Թրամփի ընտրությունը խնդիր է, քանի որ նա հակված չէ աշխատել ԵՄ-ի հետ»,-եզրափակեց Ստեփան Գրիգորյանը:

Արդեն նշել ենք, որ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Դոնալդ Թրամփը հաղթանակ է տարել ԱՄՆ նախագահի ընտրություններում։ Ինչպես նշում է CNN-ը, Թրամփը հավաքել է 288 ձայն՝ անհրաժեշտ 270-ից։

Նշվում է նաև, որ մյուս թեկնածու Հիլարի Քլինթոնը զանգահարել է Թրամփին, շնորհավորել նրան՝ ընդունելով իր պարտությունը։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ