15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 9, 2016

Կիրակի օրը եկեղեցի գնալու անհրաժեշտությունը

Մենք պետք է ավելի շեշտենք Կիրակի օրը եկեղեցի գնալու անհրաժեշտությունը: Ծուլությունը չի թողնում, որ մարդը հոգևոր գործ կատարի ու հաղորդվի Աստծո հետ: Եթե դուք հիմիկվանից չուզենաք գնալ եկեղեցի ու հաղորդվել Քրիստոսի հետ, երկնքու՞մ պիտի ուզենաք դա անել: Մարդը չի կարող Քրիստոսի հետևորդ լինել, եթե չի ցանկանում ճաշակել Աստուծո Որդու մարմինն ու հաղորդվել Նրա հետ: Տեր […]

Սերժ Սարգսյանը այցելել է Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցի.նախագահը գնահատել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արաբական Միացյալ Էմիրություններ պաշտոնական այցի շրջանակներում այցելել է Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցի, եկեղեցուն կից գործող «Արա Խանոյան» կիրակնօրյա վարժարան, շեյխ Զայեդ Մեծ մզկիթ և ԱՄԷ-ում ՀՀ դեսպանություն: Աբու Դաբիում հայկական եկեղեցու կառուցման համար 2006թ. հողատարածք է նվիրաբերել Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանը: Նորակառույց եկեղեցին օծվել […]

«ԱՄՆ նորընտիր նախագահի փոփոխությամբ մեր անվտանգության օրակարգը չի փոխվում»

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում. «Պարզ է, որ անգամ շատ փոքր երկիր հանդիսացող Հայաստանում, որը քարտեզի վրա գրեթե աննշմարելի է, սակայն ունի աշխարհի չափ խնդիրներ, ամենից կարևոր թեման, իհարկե, ԱՄՆ նախագահական ընտրություններն էին: Թրամփի ընտրությունն ինձ համար էլ էր անակնկալ: Տրամաբանական է, որ հաջորդ հարցադրումը այն է, թե ինչ քաղաքականություն նա […]

«Մարդիկ մոռացել են, թե ինչո՞ւ են ապրում».հաղթել է հավատի շնորհիվ/վիդեո/

«Մարդիկ մոռացել են, թե ինչո՞ւ են ապրում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱՀԹ Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցու երիտասարդաց միության ատենապետ Մուրադ Ցանգալյանը: Մուրադ Ցանգալյանը նշում է, որ Աստված մարդուն ստեղծեց ապրելու և նաև Աստծուն հավատալու համար, որովհետև եթե մարդը չի հավատում իր Արարչին՝ նրա գոյատևումը անիմաստ է դառնում: «Մարդիկ շատ են հեռացել Աստծուց, որովհետև նրանց […]

«Ապարդյուն ճիգեր կամ ստեր են»

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը չգիտի՝ իշխանությունների կողմից կատարվող փոփոխությունները արդյոք նախընտրական PR ակցիա են, թե իսկապես բարեփոխումներ անելու որոշում է կայացվել: Henaran.am-ի հարցին, թե հավատում է, որ այդ փոփոխությունների համար քաղաքական կամք կա, նա պատասխանեց. «Չեմ հավատում, բայց չգիտեմ՝ նախընտրական արշավ է, թե իսկապես էլ հետը ինչ-որ խնդիրներ են լուծվում: Չեմ կարծում, որ արմատական լուծումների են […]

Թուրքիայի վարչապետը Թրամփին ուղղված կոչով է հանդես եկել

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփին՝ ընտրվելու կապակցությամբ: Ուշագրավ է, որ Թուրքիայի վարչապետը իր շնորհավորական ուղերձում միաժամանակ նորընտիր նախագահին ուղղված կոչով է հանդես եկել: Ըստ թուրքական «Sondakika» լրատվական կայքի՝  Յըլդըրըմը կոչ է արել Թրամփին արտահանձնել ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում բնակվող  իսլամի հայտնի քարոզիչ, գյուլենական շարժման առաջնորդ  Ֆեթհուլլահ Գյուլենին:  Վարչապետը նշել, […]

ՔԿՎ երեք ծառայողներ ծեծել են դատապարտյալին

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների արդյունքում հիմնավորվել է, որ հիշյալ վարչության երեք ծառայողներ՝ Արման Աղաջանյանը, Արթուր Զուլֆիգարյանը եւ Հովհաննես Զուլֆիգարյանը բռնություն են կիրառել «Սեւան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ի. […]

Վարչապետն ընդունել է համացանցի նախահայրերից մեկը համարվող Լուի Պուզենին

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է ֆրանսիացի գիտնական, դեյտագրամի գյուտարար, համացանցի նախահայրերից մեկը համարվող, «Օփեն-Ռութ» կազմակերպության գլխավոր տնօրեն Լուի Պուզենին և նրա տիկնոջը՝ Շանթալ Լեբրյումանին: Վարչապետը ողջունել է հյուրերին կառավարությունում և շնորհավորել պարոն Պուզենին՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2016 թվականի մրցանակին արժանանալու կապակցությամբ: Կարեն Կարապետյանը կարևորել է ոլորտի շարունակական զարգացումը մեր երկրում, նշել, […]

Ամենաուշը միչեւ տարեվերջ կմարվեն խաղաղագործներին ունեցած պարտքերը. գյուղնախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր՝ նոյեմբերի 9-ին, ընդունել է Արարատի մարզի Քաղցրաշեն եւ հարակից մի շարք այլ  համայնքների խաղողագործներին եւ նրանց հետ քննարկել 2015 թվականին մթերված խաղողի դիմաց չվճարված ֆինանսական պարտավորությունների կատարման հարցը: Գյուղնախարարությունից  հայտնում են, որ հանդիպմանը ներկա էին  ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, «Հայաստանի խաղողագործների միություն» ՀԿ նախագահ Արտակ Սարգսյանը, «Վինար» […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՀոկտեմբերիԴեկտեմբերի