«Մարդիկ մոռացել են, թե ինչո՞ւ են ապրում».հաղթել է հավատի շնորհիվ/վիդեո/
«Մարդիկ մոռացել են, թե ինչո՞ւ են ապրում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱՀԹ Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցու երիտասարդաց միության ատենապետ Մուրադ Ցանգալյանը:
Մուրադ Ցանգալյանը նշում է, որ Աստված մարդուն ստեղծեց ապրելու և նաև Աստծուն հավատալու համար, որովհետև եթե մարդը չի հավատում իր Արարչին՝ նրա գոյատևումը անիմաստ է դառնում:
«Մարդիկ շատ են հեռացել Աստծուց, որովհետև նրանց համար շատ ուրիշ արժեքներ կան, որ ավելի են կարևորվում , քան Աստծուն ծառայելը»,-նշում է Ցանգալյանը:
Մուրադը հորդորում է երիտասարդներին՝ ավելի մոտ կանգնել հավատին: Նա ինքը բավականին ուշ է գիտակցել աղոթքի կարևորության մասին:
Մուրադ Ցանգալյանը նաև սպորտով է զբաղվում: Նա պատմում է, թե ինչպես իր անսասան հավատը օգնել է հաղթելի իրանցուն:
Մանրամասները՝ տեսանյութում: