15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ամենաուշը միչեւ տարեվերջ կմարվեն խաղաղագործներին ունեցած պարտքերը. գյուղնախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր՝ նոյեմբերի 9-ին, ընդունել է Արարատի մարզի Քաղցրաշեն եւ հարակից մի շարք այլ  համայնքների խաղողագործներին եւ նրանց հետ քննարկել 2015 թվականին մթերված խաղողի դիմաց չվճարված ֆինանսական պարտավորությունների կատարման հարցը:

Գյուղնախարարությունից  հայտնում են, որ հանդիպմանը ներկա էին  ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, «Հայաստանի խաղողագործների միություն» ՀԿ նախագահ Արտակ Սարգսյանը, «Վինար» ՍՊԸ տնօրեն Ավետիք Գալստյանը եւ «Արմա Ալկո» ՍՊԸ-ի ներկայացուցիչը:  Հանդիպման նպատակն էր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ քննարկել 2015 թվականին մթերված խաղողի դիմաց չվճարված ֆինանսական պարտավորությունների կատարման հարցը:

Հանդիպման ընթացքում խաղողագործներին ներկայացվել է մանրամասն տեղեկատվություն  «Վինար» ՍՊԸ-ի եւ «Արմա Ալկո»-ի միջեւ  կոնյակի սպիրտի վաճառքի  իրականացման գործընթացի վերաբերյալ: Կողմերը վստահեցրել են, որ արվում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի գործընթացը կազմակերպվի ամենասեղմ ժամկետներում, եւ ամենաուշը միչեւ տարեվերջ մարվեն բոլոր ֆինանսական պարտավորությունները:

«Անհրաժեշտ է օգտագործել բոլոր հնարավորությունները, որպեսզի գյուղացիական տնտեսություններին ունեցած պարտքերը մարվեն առավելագույնս սեղմ ժամկետում, եւ  նախարարությունը պատրաստ է իր իրավասության սահմաններում ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի գործընթացն առավել արագ ընթանա»,- նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը տեղեկացրել է նաեւ, որ  «Վեդի Ալկո»  ընկերությունը սպիրտի վաճառքի դիմաց ստացել է գումարի մի մասը՝ 54 մլն դրամը,   եւ այսօրվանից սկսել է խաղողագործների պարտքերի մարման գործընթացը:

Նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանին հանձնարարվել է խիստ վերահսկողություն իրականացնել նշված գործընթացի նկատմամբ եւ ընթացքի վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն տրամադրել համայնքապետերին` գյուղացիներին իրազեկելու նպատակով:

Նախարարը հորդորել է գյուղացիներին ցանկացած հարցի եւ դժգոհության դեպքում դիմել նախարարություն` վստահեցնելով, որ պատրաստակամ են ձեռնարկել բոլոր միջոցները խնդիրներին լուծում տալու համար:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ