27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչպե՞ս ստեղծվեց «լուսավոր սահման» գաղափարը

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը քաղաքացիական հասարակության եւ մասնավորի սեկտորի հետ համագործակցության արդյունքում ԼՂՀ-ի Աստղաշեն գյուղի տներում տեղադրել է Լեդ լամպեր եւ պատրաստվում է Հայաստանի սահմանամերձ գյուղերում նույնպես տեղադրել նման լամպեր: Այս մասին  այսօր մամուլի ասուլիսում ասաց էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը:

«Մենք շատ լավ նախագիծ ենք սկսում: Գաղափարը եղել է նախարարությունում, շատերի հետ քննարկում էին եւ հասկացանք, որ կարող ենք ներգրավել ակտիվ երիտասարդությանը եւ ՀԿ-ներին, եւ այս ծրագիրն իրականացնել պետական-մասնավոր-քաղաքացիական հասարակության համագործակցության արդյունքում: Ստեղծվեց «լուսավոր սահման» գաղափարը: Մենք ուզում ենք մասսայականացնել Լեդ լամպերի կիրառումը Հայաստանում»,- ասաց փոխնախարարը՝ նշելով, որ մինչեւ տաս տարի է լամպի կյանքի տեւողությունը, ներդրումը մի քիչ թանկ է սովորականից, սակայն գնումերը ետ է բերվելու առավելագույնը 2 ամսում, քանի որ Լեդ լամպերը խնայելու են էլեկտրաէներգիայի ծախսը:

«Տան լուսավորությունը դնում եք Լեդ-ի, մոռանում եք լամպ փոխարինելու մասին, երաշխիք կա մինչեւ 3 տարի, որի արդյունքում շահում եք դուք, որովհետեւ 30-ից 60 տոկոս կրճատվում է էլեկտրաէներգիայի վճարը: Շահում է էներգետիկ համակարգը, որովհետեւ խնայվում է էլեկտրաէներգիա, շահում է բնապահպանությունը եւ ունենում եք ավելի հարմար միջավայր ձեր տանը: Այս պարզ գաղափարն ուզում ենք մասսայականացնել»,- նկատեց նա: Փոխնախարարի խոսքով՝ այժմ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում պատրաստվում են ամեն ընտանիքի տալ առավելագույնը 5 լամպ անհատույց, որից հետո նա կարող է արդեն գնել լամպերը խանութներից: Նա ընդգծեց, որ լամպերը կտրամադրվեն անվճար:

Հայկ Հարությունյանը ասաց նաեւ, որ եթե Հայաստանում սովորական լամպերը փոխարինվեն Լեդ լամպերով, ապա տարեկան կխնայվի սպառվող էլեկտրաէնեգիայի 10 տոկոսը, որը բոլոր փոքր ՀԷԿ-երից ստացվող էլեկտրաէներգիայի չափն է:

«Շտիկեն» ընկերություն ներկայացուցիչ Հայկ Շեկյանն էլ նշեց, որ ծրագրի առաջին գյուղերն են լինելու Տավուշի մարզի այն գյուղերը, որոնց մասին վերջին շրջանում առավել շատ է խոսվում՝ Այգեպար, Վազաշեն, Կոթի  եւ այլն: Քանի որ ծրագիրը բարեգործական է, գումարը հավաքվում է հանգանակության միջոցով: Բացվել է կայք, որտեղ ցանկացած ոք կարող է ներդրում կատարել, արդեն երկու գյուղի համար հանգանակություն արվել է:

Նշենք, որ ծրագրի նպատակն է Հայաստանի և Արցախի սահմանամերձ գյուղերի տների լամպերը փոխարինել լուսադիոդային (ԼԴ-LED) լամպերով: ԼԴ լամպերը ծախսում են մոտ տասն անգամ ավելի քիչ էլեկտրաէներգիա, քան շիկացման լամպերը, շահագործման ժամկետն ավելի է մոտ 30 անգամ: Նախագծի իրականացման արդյունքում տվյալ գյուղերի բնակիչները կունենան փոքր, բայց կայուն եկամուտ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ