02 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Հայ-լեհական հարաբերություններում տնտեսական աճ է գրանցվել

Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ ինքը հուսով է, որ հայկական ապրանքատեսակները ավելի մեծ ծավալներով ներկայացված կլինեն լեհական շուկայում:

Նա նշեց, որ նախորդ տարի հայ-լեհական տնտեսական հարաբերություններն աճ գրանցեցին:

«Մեծ աճ գրանցվեց՝ կապված հատկապես Հայաստանից դեպի Լեհաստան արտահանման հետ»,- ասաց նա:

Դեսպանը նշեց, որ Լեհաստանը նաեւ հետաքրքրված է Հայաստանի հետ զբոսաշրջության ոլորտում համագործակցությամբ: Բանախոսի կարծիքով՝ Հայաստանը կարիք ունի Լեհաստանում ներկայանալու որպես բրենդ:

«Լեհ գնորդները տեղյակ չեն, որ հայկական ապրանք գոյություն ունի: Պետք է տեղեկացնել։ Հայաստանն, իհարկե հայտնի է Եվրոպայում, սակայն կոնկրետ ապրանքատեսակների հետ չի ասոցացվում»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ