27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Դժվար և հետաքրքիր շրջան է սկսվել. բացի գազից ու էլեկտրաէներգիայից այլ սակագների նվազումը չի բացառվում (վիդեո)

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի խոսքով՝ բավական դժվարին և հետաքրքիր շրջան է արդեն սկսվել բոլորիս և ոչ միայն կառավարության համար, որովհետև միայն կառավարությամբ չի կարելի պայմանավորել դրական առաջընթաց, բայց կարելի է դրական ազդակներ ստանալ կառավարության կողմից` այդ առաջընթացը ապահովելու համար: «Հետաքրքիր ներդաշնակություն կա ծրագրի և բյուջեի միջև, ինչը պարտադիր չէր նախկինում: Օրինակ` եթե կառավարությունն ասում է` պետք է խնյողություններ անել, այս պարագայում հստակ բյուջեում կա դա, պարգևատրումների կտրուկ նվազում աշխատավարձի ֆոնդի վերանայում, պետական ծախսի օպտիմալացում, սրանց արդեն արտացոլում են գտել բյուջեում»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց նա:

Վերջինս նշեց`եթե չլինի հետևողականություն, բարեփոխումների, քայլերի և ամենօրյա ու տնքաջան, թիմային աշխատանք, որ դուրս է գալու հասարակության սահմաններ դեպի, առանձին ինչ-որ քայլեր չեն հաջողվելու:

ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը հավելեց, որ այն ծրագիրը, որ ներկայացվեց կառավարության կողմից, բխում է ՀՀԿ-ի ծրագրային հիմնադրույթներից, նախագահի նախընտրական ծրագրային հիմնադրույթներից: «Այս ծրագրում անարդյունավետ դաշտերի կրճատման ու ներդրումային դաշտի աճի նպատակով ավելի հստակ է դրվում, ծախսերի կրճատումն ավելի կոշտ է իրականացվում»,-նկատեց նա: Որպես ծրագիր պատգամավորն այն բնութագրում է հետևյալ կերպ.

«Առաջնահերթությունը տրված է տնտեսական օբյեկտիվ օրենքներին, և սա կաևրող է հստակ բարձրացնել տնտեսության ակտիվությունն, ու մենք առաջիկայում կարող ենք ակնկալել լուրջ տեղաշարժ, առաջընթաց տնտեսական ակտիվության առումով»:

Ինչ վերաբերում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի  հանձնարարակներրն` կարմիր գծերի ու արագաչափերի հետ կապված, ապա Գ. Մելիքյանը տեղեկացրեց, որ նման խոսակցություններ վաղուց բարձրացվում էին, հարցը, խնդիրը գոյություն ուներ, որոշ քայլեր արվել էին խնդիրը լուծելու, որոնց մասին բավական լուսաբանում չէր եղել: «Այս հանձնարարականները, որոնց ուղղությամբ վերջին մեկ շաբաթվա ընթացքում գործընթաց է իրականացվել, առաջիկայում կտանեն լուրջ փոփոխությունների: Ամբողջ վերահսկողությունը պետությանն ու համայնքային իշխանություններին անցումը դրական առաջընթաց կտա, ու կարծում եմ` հետագա քայլերում որոշակի սակագների նվազեցում կտեսնենք այս ուղղությամբ ևս»,-եզրափակեց պատգամավորը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ