27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ոստիկանների նկատմամբ բռնություն մեջ մեղադրվող Նարեկը 10 օր է հացադուլի մեջ է.փաստաբան

Ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր Նարեկ Սարգսյանը հոկտեմբերի 31-ից սկսած հացադուլը դեռ շարունակում է:

Իր խափանման միջոցի դեմ բողոքող Նարեկ Սարգսյանին փաստաբան Արայիկ Պապիկյանը նրան տեսակցել է երեկ՝ նոյեմբերի 8-ին :

«Իմ պաշտպանյալի վիճակը նորմալ էր, գանգատներ չուներ, նշեց, որ պարբերաբար բժիշկները զննում են: Նարեկ Սարգսյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը և վճռական է տրամադրված»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արայիկ Պապիկյանը:

Պաշտպանի փոխանցմամբ՝ Նարեկ Սարգսյանի կինը և մանկահասակ որդին հայտնվել են շատ ծանր իրավիճակում: Նա  պահանջում է փոխել իր նկատմամբ կիրառված խափանման միջոցը:

«Նա ասում է, որ կինը և փոքրիկ երեխան առանց խնամքի են մնացել: Նարեկը ընտանիքի միակ կերակրողն է ու ստացվել էյնպես, որ նա արդեն ամիսներ անազատության մեջ է: Բարեկամները ժամանակավոր ապաստան են տվել ընտանիքին: Կինը չի աշխատում և նույնիսկ նպաստ չի ստանում: Նշեմ, որ նախաքննությունը ավարտվել է և այլևս հնարավոր չէ պատճառաբանել , թե Նարեկը կարող է խոչընդոտել նախաքննությանը»,-նշեց Արայիկ Պապիկյանը:

Ըստ մեղադրանքի՝ Նարեկ Սարգսյանը 2016թ. հուլիսի 20-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած հասարակական անվտանգությունը վտանգած, բռնությամբ, ջարդելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով արտահայտված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն է գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ` ձեռքերով, ոտքերով եւ մահակով հարվածներ է հասցրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին:

Նարեկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով: Գործով՝ բացի Սարգսյանից անցնում են եւս 3 մեղադրյալներ՝ Հայկ Հովհաննիսյանը,, Արման Մխիթարյանը եւ Ալբերտ Ավագյանը:

Լուսանկարում՝ փաստաբան Արայիկ Պապիկյանն է13428570_1110315039028239_6677751110589536319_n

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ