26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 4, 2016

Գերմանիայում Հայոց ցեղասպանության բանաձևի համահեղինակ Օզդեմիրին վիրավորողները տուգանվել են

Գերմանական դատարանը տուգանել է 2 անձի, որոնք վիրավորել և սպառնացել են Գերմանիայի խորհրդարանի (Բունդեսթագ) պատգամավորներ Ջեմ Օզդեմիրին և Սևիմ Դաղդելենին: «Կանաչների կուսակցության» համանախագահ Օզդեմիրը և «Ձախերի կուսակցությունը» ներկայացնող Դաղդելենը, ըստ «Deutsche Welle» գերմանական լրատվականի թուրքական ծառայության, Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման պատճառով սոցմեդիայում ատելության և վիրավորանքների թիրախ են դարձել: Նշվում է, որ վիրավորանք հասցնող թուրքերից մեկը տուգանվել […]

Այս բյուջեն ավելի արդյունավետ է. Գագիկ Մակարյան

«Արդեն երրորդ տարին է, որ բյուջեի չափը գրեթե նույնն է մնում, լավ կլիներ, որ մենք ավելի մեծ թվեր տեսնեինք, քանի որ կառավարության ծրագիրը չնայած  շատ ակտիվ ծրագիր է, բայց բյուջեն սահմանափակ մակարդակի վրա է մնացել»,-այսօր` նոյեմբերի 4-ին  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Մակարյանը նշում է, որ բյուջեում հիմանական ծախսերի ուղղություններն […]

Առանց տեղումների եղանակ է սպասվում

Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն 8-9-ը կբարձրանա 1-2 աստիճանով: Երևանում` Նոյեմբերի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Վթարի պատճառով դժվարանցանելի է Գորիս – Կապան ճանապարհահատվածը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ  նոյեմբերի 4-ին՝ ժամը 09:45-ի դրությամբ,  Մ2` Երևան – Երասխ – Գորիս – Մեղրի – Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի  247-րդ կմ-ում՝  Գորիս – Կապան հատվածում,  Որոտանի ոռոգման համակարգի վերգետնյա խողովակաշարի վթարի պատճառով ճանապարհը դարձել է դժվարանցանելի: Ողողվել են ճանապարհի վերին և ներքին շեպերը, որի հետևանքով ներքին […]

Ահաբեկչությունը բումերանգի պես կշրջվի ու ձեզ էլ կհարվածի․ Էրդողանը՝ Գերմանիային

Գերմանիայի արդարադատության նախարար Հեյկո Մաասը հայտարարել է, որ «գյուլենական համայնքին» անդամակցելու մեջ մեղադրվող փախստական դատախազներ Զեքերիա Օզը և Ջելալ Քարան չեն հանձնվի Թուրքիային: Սա զայրացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Նրա բնորոշմամբ՝ Գերմանիայի կողմից արվող այդ տեսակ հայտարարությունները մտահոգություն են առաջացնում: «Ահաբեկչությունը բումերանգի պես կշրջվի և ձեզ էլ կհարվածի: Ահաբեկիչներին գրկաբաց ընդունող Գերմանիայի վերջը […]

«Ե՞րբ հնարավոր կլինի Հայաստանում որակյալ բուժում կազմակերպել»

Այսօր ԱԺ-ում  պատգամավոր Վահե Հովհաննիսյանը 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում   անդրադարձավ առողջապահության ոլորտում առկա կարևորագույն մի խնդրի.  ՀՀ քաղաքացիներն ուռուցքային հիվանդությունները բուժելու համար գնում են արտերկիր, մեծ գումարներ ծախսում՝ հետաքրքրվելով՝ ե՞րբ հնարավոր կլինի Հայաստանում որակյալ բուժում կազմակերպել: «Համամիտ եմ Ձեզ հետ, բայց առանց համապատասխան ֆինանսական բազիսի, խոսքերը մնում են խոսքեր, ցանկությունները մնում […]

Շարունակվում են ձմռան նախապատրաստական աշխատանքները

2016-2017 թթ. ձմռան նախապատրաստական աշխատանքների շրջանակում մայրաքաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերում արդեն մի քանի օր է` նորերով են փոխարինվում տարվա ընթացքում մուտքերում կոտրված ապակիները, ջերմամեկուսացվում են հարկաբաժինների ջրամատակարարման և ջրահեռացման խողովակաշարերը: Ըստ անհրաժեշտության` մասնակի կամ հիմնովին փոխարինվում են նաև նախկինում տեղադրված, սակայն շարքից դուրս եկած ջրթափ խողովակները: Համատիրությունների կողմից իրականացվող աշխատանքների որակին ու ընթացքին տեղում հետևում […]

Կոշտ քաղաքական մոոտեցումներ են պահանջվում. Գագիկ Մելիքյան/վիդեո/

«Այս ծրագիրը հիմնականում պետք է ապահովի սոցիալական այն խնդիրները, որոնք ՀՀԿ-ն իր առջև դրել է նախընտրական ծրագրի շրջանակներում, ինչպես նաև այն քաղաքական բարեփոխումների հետևանքով առաջացած պահանջները, որոնք իր խոսքում Հանրապետության նախագահը նշել էր դեռևս փետրվարի ելույթում»,-այսօր՝ նոյեմբերի 4-ին «Հենարան»  մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիս ժամանակ, անդրադառնալով Կառավարության ներկայացրած ծրագրին, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ […]

«Փող տաս՝ կանեմ»

ում՝ Առողջապահության նախարարության 2017 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանն  իր ելույթում անդրադարձավ  ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերին: Հարությունյանը նշեց, որ եթե բոլոր բժիշկներին էլ ձերբակալեն, միևնույն է, կոռուպցիան չի նվազի: «Ստվերը նախարարությունում է, ստվերն այնտեղ է, որտեղ մշակվում է համակարգը»,- ասաց Հարությունյանը: Նա ընդգծեց, որ պետպատվերի ոլորտում «բեսպրիդել» վիճակ է. «Փող տաս՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՀոկտեմբերիԴեկտեմբերի